Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կատարած եւ ընթացիկ աշխատանքները

Մայիս 30,2014 19:55

Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 30-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել, որը վերաբերում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կատարած եւ ընթացիկ աշխատանքներին: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, հանձնաժողովի անդամները, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները:

Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ Միջխորհրդարանական հանձնաժողովում աշխատանքային խումբ է ստեղծված, որը պետք է ուսումնասիրի երկաթուղային տրանսպորտի ոլորտում կատարված աշխատանքները եւ ներկայացնի հանձնաժողովի առաջիկա նիստի քննարկմանը: Նա խնդրեց տեղեկացնել երկաթուղային տրանսպորտի ոլորտում արձանագրված ցուցանիշների, պարտավորությունների կատարման ընթացքի եւ թերացումների մասին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները խոսեցին ոլորտում կատարված ներդրումների, շինարարական եւ վերանորոգման աշխատանքների, ուղեւորափոխադրումների եւ ապրանքափոխադրումների ծավալների, իրականացվող գնային քաղաքականության մասին, իսկ նախարարության ներկայացուցիչները կոնցեսիոն պայմանագրից բխող պարտավորությունների կատարման վիճակի մասին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի առաջարկով որոշվեց ավելի հաճախակի դարձնել նման հանդիպումներն ու քննարկումները եւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, առկա թերությունները շտկելու նպատակով ակտիվացնել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի համագործակցությունը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031