Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկությունների տաղավարներ»-ով արդեն ստացվել է ավելի քան 500 առաջարկ

Մայիս 31,2014 13:41

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում մայիսի 1-ից տեղադրված «Առաջարկությունների տաղավարներ»-ով քաղաքացիների կողմից նամակներով ստացվել է ավելի քան 500 առաջարկ։

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը, ամփոփելով անցնող մեկ ամսվա արդյունքները, տեղեկացրել է, որ ստացված բոլոր առաջարկներն ուսումնասիրվել և խմբավորվել են: Դրանց մի մասը փոխանցվել է համապատասխան ստորաբաժանում՝ հնարավոր լուծում տալու նպատակով: Իսկ առավել ընդգրկուն առաջարկները կներկայացվեն քաղաքապետին՝ առաջիկա ծրագրերում ընդգրկելու համար: Հատկանշանական է, որ քաղաքացիների որոշ առաջարկներ, կապված, օրինակ, բակերի բարեկարգման հետ, արդեն իսկ ընդգրկված են Երևանի զարգացման այս տարվա ծրագրերում և արդյունքները երևանցիների համար շուտով տեսանելի կլինեն:

«Առաջարկությունների տաղավարներ»-ի ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ քաղաքային իշխանություն-բնակիչ համագործակցությունն ընդլայնելու և մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկներին ծանոթանալու ու դրանք ևս ծրագրերում ներառելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031