Լրահոս
Օրվա լրահոսը

«Սունդուկյան 90 հասցեի բազմաբնակարան շենքի տարածքում ոչ միայն ծառ, այլ անգամ ծառի ճյուղ չի հատվել». քաղաքապետարան

Մայիս 31,2014 22:54

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 90 հասցեում, նախապես հաստատված նախագծով և վարչական շրջանի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո, ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշ լրատվամիջոցներ և «սրտացավ» ներկայացող մի քանի անհատներ ստահոդ լուրեր են տարածում սոցիալական կայքերում՝ հաստատուն պնդելով, որ վերոնշյալ տարածքում իրականացվել է ծառահատում:

Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ տարածքում ոչ միայն ծառ, այլ անգամ ծառի ճյուղ չի հատվել ու չի հատվելու: Ինչ վերաբերում է որոշ անձանց կողմից շրջանառության մեջ դրված այն շահարկումներին, թե տարածքը կարող է օգտագործվել այլ նպատակներով, ևս գնահատում ենք բացահայտ ապատեղեկատվություն, հատկապես հաշվի առնելով, որ դեռևս նախորդ տարվանից Սունդուկյան 90 հասցեի բազմաբնակարան շենքի պատին փակցված է եղել տարածքի բարեկարգման նախագծի էսքիզային տարբերակը և շենքի բնակիչները նախապես տեղեկացված են եղել տարածքում պուրակի ստեղծման նախատեսվող աշխատանքների մասին: Sundukyan purakԱվելորդ չենք համարում նաև նշել, որ տվյալ տարածքում բարեկարգ պուրակ ունենալու առաջարկը եղել է հենց բնակիչների կողմից, ինչը և հիմք է հանդիսացել այն ներառելու Երևան քաղաքի զարգացման ծրագրերում:

Վերոնշյալը հաշվի առնելով, հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և ստահոդ պնդումները որպես անհերքելի ճշմարտություն ներկայացնելու գայթակղությունից:

Բոլոր նրանց, ում իսկապես հետաքրքրում է տարածքի բարեկարգման ծրագիրն ու դրա ընթացքը, առաջարկում ենք հենց տեղում ծանոթանալ ու հետևել իրականացվող աշխատանքներին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031