Բժիշկները պատասխանատվության կենթարկվե՞ն 38-ամյա կնոջ մահը ոստիկանությանը չիրազեկելու համար (Տեսանյութ)

Բժիշկները պատասխանատվության կենթարկվե՞ն 38-ամյա կնոջ մահը ոստիկանությանը չիրազեկելու համար (Տեսանյութ)

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարարականով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 38-ամյա Կարինե Պապանյանի մահվան փաստով, որը 3 օր առաջ նախքան 3-րդ երեխան ծննդաբերելը մահացել էր Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում:

Այսօր Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց այս դեպքի հետ կապված: Դատախազն ասաց, որ ինքն այս մասին տեղեկացել է դեպքից մեկ օր հետո ոստիկանության Մուշ բաժնի աշխատակցի զեկուցագրից: Ըստ Րաֆֆի Ասլանյանի, քննության առարկա կդարձնեն նաև այն հանգամանքը, թե ինչ պատճառաբանությամբ հիվանդանոցից չեն ահազանգել ոստիկանություն, տեղյակ չեն պահել դեպքի մասին: Ըստ նրա, հիվանդանոցից բանավոր պատճառաբանություն են ներկայացրել` մեջբերելով գերատեսչական ակտերով տրված հանձնարարությունները:

«Ես չեմ կարծում, թե Գյումրիում ամեն օր հղիության ընթացքում կին է մահանում և նշված երևույթը իրենից արտառոց ոչինչ չի պարունակում, ուստի հիվանդանոցի կամ բժշկական կենտրոնի կողմից չահազանգելը, այդ մասին չիրազեկելը, կոնկրետ ինձ համար առավել քանի տարօրինակ է, սակայն միանշանակ չեմ կարող ասել, թե նշված վարքագիծը պարունակում է հանցագործության հատկանիշներ: Ամեն դեպքում եթե մահվան փաստի առթիվ հետագայում հարուցված քրեական գործով կհիմնավորվի, որ այս առումով նույնպես բժշկական կենտրոնի աշխատակիցների արարքում առկա է հանցակազմ, միանշանակ նշված անձիք կենթարկվեն քրեական պատասխանատվության` օրենսդրորեն», – ասաց դատախազը:

Րաֆֆի Ասլանյանը նաև հավաստիացրեց, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները այս դեպքին պատշաճ իրավական գնահատական տալու համար:
Ի դեպ, կնոջ դիակը երկու անգամ է տեղափոխվել դիահերձարան, իսկ թե ինչո՞ւ մանրամասները տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ANAHIT says:

    Ես լիովին վստահում եմ Գյումրի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի բժշկական կոլեկտիվին եւ համոզված եմ, որ այդ կնոջ մահը բժիշկների պատճառով չէ, նրանք շատ հոգատար են ու ուշադիր բոլոր հիվանդներին…

  2. Anna says:

    Լսելով պաշտոնատար անձանց,միշտ այնպիսի տպավորություն է,որ այս երկրի բոլոր դժբախտությունների պատճառը բժիշկներն են,կարծես գիշեր ու զօր աշխատող այս մարդիկ, ովքեր պայքարում են կյանքի ու մահվան միջև՝ ,,այս ազգի թշնամիներն են,,: Դեպքն իհարկե շատ ողբերգական է,ցանկալի կլինի, որ նման դեպքեր չլինեն,բայց կան իրավիճակներ, որ բժիշկները անզոր են և վերջապես ցանկացած բարդություն ունի իր տարբեր ելքերը՝ ըստ տոկոսային հարաբերության,այդ թվում նաև մահվան ելքեր:Եվ իրականում չկա որևէ բժիշկ ով կուզենա, որ իր հիվանդի մոտ որևէ վատ ելք լինի,բոլորն էլ ուզում են իրենց հիվանդներին տեսնել առողջացած և ժպտալիս:Իսկ որևէ մեկը մտածել է թե ինչ հոգեվիճակ ունի այդ բժիշկը այս պահին? Եվ քանիսի կյանքը փրկած այդ կլինի նա իր գործունեության ընթացքում:Հարգարժան իրավապահներն էլ, եթե մի փոքր անաչառ վերաբերմունք ցուցաբերեն, այս երկրում ամեն ինչ այլ կերպ կլինի:Աղաղակող հանցանքները թողած մեղավոր են փնտրում մի ոլորտում,որտեղ աշխատում են աշխարհի ամենահումանիստ,բարեխիղճ ու պարտաճանաչ մարդիկ……………

  3. Մարիամ says:

    Ցավալի է, որ նման ողբերգական դեպքը շահարկման առարկա է դարձել ոչ միայն լրատվամիջոցների համար /առավոտը այն բացառիկներից է, որ ներկայացնում է երկու կողմերին էլ/, այլև իրավապահները պահը չեն կորցնում ևս մեկ անգամ ցուցադրելու, թե իրենք ինչ պարտաճանաչ են աշխատում ու իրենց ՛ոխերիմ թշնամի՛ բժիշկներին մի լավ քննադատելու:

    Ամեն դեպքում երիտասարդ կին և չծնված երեխա է մահացել ու պետք չէ ավելորդ շահարկումներ կատարել ու դրանով մարդկանց վիշտը ավելի խորացնել:

  4. Vahe says:

    Դեպքն իհարկե ողբերգական է,շատ ցավում եմ ու ցավակցում եմ հարազատներին:Ավելի ցավալի է այն, որ բարձր պաշտոն զբաղեցնող իրավապահը չգիտի, թե մահվան որ դեպքերն են կրիմինալ տարրեր պարունակում և պետք է հայտնել իրավապահներին և որոնք են հանդիսանում հիվանդանոցային մահեր և չեն հայտնվում,առնվազն լրացվում են համապատասխան փաստաթղթեր:Եթե օրենքի մարդը օրենքից տեղյակ չէ,այդեղից էլ սկսվում են անօրինականությունները,իսկ արդյունքում բոլորը զզված հեռանում են այս երկրից:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք