Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգոնության կոչ է անում այգեգործներին

Մայիս 31,2014 23:24

Ընթացիկ տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբերին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+ 25 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար: Այդ կապակցությամբ հանրապետության խաղողագործներին խորհուրդ է տրվում հաճախակի հետևել հիվանդությունների զարգացման ընթացքին, առնվազն 10-14 օր պարբերականությամբ կատարել նախազգուշական (կանխարգելիչ) բուժումներ՝ չսպասելով մինչև հիվանդությունների նշանների ի հայտ գալը: Նպատակահարմար է նշված հիվանդությունների համար նախատեսված բույսերի պաշտպանության միջոցները համատեղել որևէ միջատասպան պրեպարատի հետ միաժամանակ խաղողի ողկուզակերի դեմ պայքարելու նպատակով:

Անհրաժեշտ է վերահսկել և ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել նաև պտղատու այգիներում, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքերում հիվանդությունների ու վնասատուների զարգացումը բացառելու ուղղությամբ:
Չնայած այն բանին, որ մեր գյուղացիական տնտեսությունները այս կամ այն չափով ծանոթ են գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ կիրառվող պայքարի միջոցառումներին, այնուամենայնիվ, դրանց արդյունավետությունը բարձրացնելու, թունաքիմիկատների ավելորդ ծախսերից խուսափելու, էկոլոգիական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սերտորեն համագործակցել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, նախարարության համակարգի բույսերի պաշտպանության մասնագետների հետ և մշտապես հետևել նրանց խորհուրդներին ու ցուցումներին:

Գյուղատնտեսության նախարարության հասարակյնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031