Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Իջեւանի կանաչապատ գոտում շինարարություն արվում

Հունիս 02,2014 21:45

Իջեւանի կենցաղի տան պուրակը  նախկինում եղել է կանաչապատ գոտի: 2006թ. այն սեփականաշնորհվել է մի քանի անձանց: Հողային օրենսգրքով չի թույլատրվում հանրային կանաչապատ գոտիների մասնավորեցումը: Կենցաղի տան տնօրեն, երջանկահիշատակ Կոլյա Ցուցուլյանը պայքարում էր կանաչ այդ տարածքը սեփականաշնորհելու դեմ, սակայն՝ ապարդյուն: Հիմա կանաչապատ այդ գոտին ցանկապատված է, այնտեղ շինարարություն է կատարվում: Իջեւանցիներն այն կապում են Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ: Զանգահարեցինք Իջեւանի քաղաքապետին: Նա ասաց, որ ինքը ոչ մի կապ չունի այնտեղ ընթացող շինարարության հետ, խորհուրդ տալով հարցը ճշտել տարածքի սեփականատերերի հետ:

kencaghi-tunY-naxkinum

 

Ճշտեցինք, որ տարածքը 2006թ. սեփականաշնորհած անձանցից վերջերս գնել են Վարդան Օրդինյանը եւ Մերուժան Հարությունյանը: 3 անձանցից գնված, ընդհանուր առմամբ 238 քառակուսի մետր մակերեսով հողամասը գրանցված է Մերուժան Հարությունյանի անունով: 2006թ. տարածքը սեփականաշնորհած 3 անձանցից մեկը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մտերիմ, Իջեւանի երաժշտական դպրոցի դասատու Էդգար Ամիրյանին է պատկանել: Մերուժան Հարությունյանն ասաց, որ ինքը եւ Վարդան Օրդինյանը գործընկերներ են , այդ տարածքը գնել են 3 սեփականատերներից, որոնցից մեկը իր հերթին նախկինում հողակտորը գնել է Էդգար Ամիրյանից: Մերուժան Հարությունյանն ասաց, որ 2011թ.  3 տարի ժամկետով տրվել է տարածքում շինարարության թույլտվություն, կազմվել է շինարարության նախագիծ, տրվել՝ էլեկտրաէներգիայից օգտվելու թույլտվություն եւ այլն:

IMG_0075

Մերուժան Հարությունյանի վկայությամբ՝ կանաչապատ գոտին վերջին տարիներին ոտնձգությունների էր ենթարկվում. այդտեղ կայանում, կանաչ տարածքը տրորում էին մթերքով բեռնված ավտոմեքենաներ, պուրակում տեղադրված էին հին սեղաններ: Նա ասաց, որ ինքն այդ թաղամասի բնակիչ է եւ սրտացավ է, որ այդտեղ գեղեցիկ շինություն կառուցվի: Իջեւանի բնակիչներից տեղեկացանք, որ պուրակի մաս կազմող, շինարարական հրապարակին հարակից կանաչապատ 960 քառակուսի մետր տարածքը նախկինում սեփականաշնորհված է եղել քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի անունով, հետո այն վերագրանցվել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի աներոջ՝ Արամայիս Ամիրյանի անունով:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Khajak Tananyan says:

    Իջևան քաղաքի ճարտարապետական տեսքը ամբողջովին աղճատվել է դեռևս տարիներ առաջ , նախկին տխրահռչակ քաղաքապետի ժամանակ , երբ վաճառվում էր ամեն ինչ , տնամերձ հողակտորներ , վարչական շենքեր , այգիներ , կանաչապատ տարածքներ , նույնիսկ արդեն առաջարկություններ կար կենտրոնական վարչական շենքերի տանիքները վաճառել : Մի խոսքով , կարծում եմ որ Իջևանցիները լավ գիտեն , թե այդ տարիներին ինչպիսի ուժգին “ՓՈԹՈՐԻԿ” անցավ Իջևանի վրայով , ամեն ինչ ավերվեց , խլվեց և նույնիսկ դեպքեր կարող եմ ասել , որ միևնույն տարածքը մի քանի անձանց վրա վաճառվեց և արդյունքում մարդիք հայտնվեցին դատական պրոցեսների դեպրեսիվ վիճակներում: Իսկ հիմա , եթե ուշադիր նայում եք, կամաց կամաց վերականգնվում է , նմանվում է բարեկարգ և գեղեցիկ քաղաքի : Նախկին քաղաքապետի վաճառած և նախկինում ագահաբար զավթած և անգործության մատնված կամ աղբանոց դարձած տարածքները , որոնք տասը և ավելի տարիներ ոչինչ չեն կարողացել անել , ստիպված վերավաճառել են ` կենդանանում են գործարար և բարեխիղճ մարդկանց օգնությամբ , որոնք որպես սեփականություն գնել են ծույլ ու անբան սեփականատերերից , որոնց նպատակը եղել է ոչ թե կառուցելը , այլ վաճառել և շահույթ ստանալը : Հիմա ամեն տեղ կառուցվում է , կանաչապատվում և այդ ամենը նորովի շունչ է տալիս քաղաքին , իսկ դա կարծում եմ ` գովելի է այսօր , այս դժվար պայմաններում : Վերջապես կարևոր էլ չի , թե դա ում սեփականությունն է , կարևորն այն է , որ դա բոլորինս է , Իջևանցու համար է և որ արվում է գեղեցիկ և ճարտարապետական ժամանակակից նորմերին համահունչ … Ապրեք տղաներ , սարքեք , ձեզ արժանի է … քանդողների ժամանակը անցել է , դուք սարքեք , շենացրեք մեր գեղեցիկ քաղաքը : Վերջում ` խոստաում եմ իմ ուրույն մասնակցությունն ունենալ այս լավ գործում , իմ միջոցներով և անմիջական մասնակցությամբ … ԿԱՆԱՉԱՊԱՏԵԼ շենքի մուտքային հատվածը … Հաջողություններ` Ձեր աշխատանքներին …

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30