Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիչ Հայկոն կատարեց գյումրեցի աղքատ մանուկների` դաշնամուր ու մահճակալ ունենալու երազանքը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 02,2014 23:21

Ինչպես տեղեկացրել ենք, հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սիրված երգիչ Հայկոն Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին կից վոկալ-էստրադային ստուդիայի իր սաների, ինչպես նաև «Հայաստանի ձայնը» նախագծի իր թիմի մասնակիցների ու Գյումրու «էսկադա» պարի թատրոնի հետ միասին պատրաստվում էր բարեգործական համերգ տալ Գյումրիում, որպեսզի համերգից ստացած հասույթը փոխանցի «Բարեկամ» հիմնադրամի «Նվիրիր ինձ մանկություն» ծրագրին:

taza4

Երեկ երգիչը այս հիմնադրամի անդամների հետ շրջել է սոցիալապես անապահով գյումրեցիների տները ու կատարել նրանց երեխաների երազանքը: «Բարեկամ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Էդարը մինչ այդ անդորրագրերի վրա լրացրել էր, թե գյումրեցի որ երեխան ինչ երազանք ունի: Նրանցից մեկը երազում էր դաշնամուր ունենալ, մյուսը` մահճակալ, հեծանիվ, գնդակ` ֆուտբոլիստ դառնալու համար, անգամ երեխաներից մեկը երազում էր իր դասընկերների պես օգտվել դպրոցի բուֆետից:

taza2

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը, որը և երգչի հետ համատեղ մտահղացել էր բարեգործական այս ծրագիրը,  Հայկոն երեխաների իրավունքների պաշտպանության օրը նրանց անակնկալի է բերել` նվիրելով դաշնամուր, հեծանիվ…

taza7

taza8-(1)

taza10

10431315_685491311504740_2223870363778439152_o

Երգչի սաները երեկ բարեգործական համերգ տվեցին Գյումրու դրամատիկական թատրոնում, ըստ Տիգրան Վիրաբյանի, այդ համերգից ստացած գումարով կկատարեն մյուս երեխաների ցանկությունները ևս: Նշենք, որ երգչի բարեգործական այս ակցիային մասնակցել էին ինչպես գյումրեցի գործարարներ, բժիշկներ, այնպես էլ հարկային տեսչության ողջ անձնակազմը:

Հայկոյի ելույթը` տեսանյութում 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցես՝ եղբայր ջան, քո օրինակը թող վարակիչ լինի մյուսների համար, ընդեմ կեղծ Նժդեհականների վարակի։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30