Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ զեկուցողը անհանգստացած է Ռուսաստանի «Արտասահմանյան լրտեսների» մասին օրենքով

Հունիս 03,2014 17:23

Էստոնացի պատգամավոր, ԵԽԽՎ-ում «Եվրախորհրդի անդամ երկրներում իրավապաշտպանների դերն ու ապահովությունն ամրապնդելու» հարցով զեկուցող Մայլի Ռեփսը դատապարտել է Ռուսաստանում հ/կ-ների դեմ գործող «արտասահմանյան գործակալների» մասին օրենքը՝ նշելով, որ Ռուսաստանում տեղի ունեցող վերջին դեպքերը ապացուցում են, որ պետությունը շարունակում է իրավապաշտպանների դեմ արշավը՝ քաղաքացիական հասարակությանը լռեցնելու նպատակով:

«Ես հատկապես անհանգստացած եմ անվանի հ/կ-ի՝ «Մեմորիալ» մարդու իրավունքների կենտրոնը «արտասահմանյան գործակալ» գրանցելու դեպքով, ինչպես նաև «Արտասահմանյան լրտեսների» մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունով, որը նման գործընթացներ իրականացնելու համար ավելի լայն հնարավորություն է ստեղծել գործադիր մարմնին», – ասել է Ռեփսը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի իշխանությունները վեհաժողովին խոստացել էին, որ նշված օրենքը կվերանայվի Դումայում, որպեսզի չխախտի մարդու իրավունքների նկատմամբ միջազգայնորեն ստանձնած իր պարտականությունները, – «Այս գործողություններն ամենևին չեն համապատասխանում տրված խոստումին»:

Այսպես կոչված «Արտասահմանյան գործակալների օրենք»-ը ընդունվել է 2012թ. նոյեմբերին, ըստ որի, բոլոր հ/կ-ները, որոնք դրսից են ֆինանսավորվում և «քաղաքականությամբ են զբաղվում» պետք է գրանցել որպես «արտասահմանյան գործակալ»: 2014թ. մայիսի 23-ին Դուման օրենքի մեջ փոփոխություն է կատարել, որը թույլ է տալիս արդարադատության նախարարին հ/կ-ն գրանցել որպես «արտասահմանյան լրտես» առանց դատարանի որոշման:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30