Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Վերադառնում եմ զինված եւ հարստացած»

Հունիս 04,2014 22:37

Այս օրերին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գտնվում է ԱՄՆ-ում: Aravot.am-ը տիկին Փոստանջյանից հետաքրքրվեց՝ շուրջ հինգ ամիս է՝բացակայում եք Հայաստանից, գիտենք, որ ուսման նպատակով եք մեկնել ԱՄՆ, ինչպե՞ս անցկացրեցիք այս ամիսները եւ ե՞րբ կվերադառնաք։

Նա պատասխանեց. «Շուրջ 3 շաբաթից վերադառնում եմ։ Գտնվելով հայրենիքից հեռու՝ իմ միայնակ ուսանողական երեկոների ընթացքում լսում եւ երգում եմ հայկական երգեր, ամեն երեկո ցանկանալով վերադառնալ իմ, մեր բոլորիս դրախտը՝ հայկական բարձրավանդակ։ Հայրենիքից, երեխաներիցս հեռու, մեր լեռներից հեռու գտնվելը բավականին դժվար փորձություն էր ինձ համար, որ մեծ կամքի ուժով ամեն օր հաղթահարում էի»:

Մեր հարցին՝ ի՞նչ փորձ ձեռք բերեցիք ԱՄՆ-ում ուսանելիս՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. «ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի ուսումնական եւ ինտելեկտուալ կենտրոն հանդիսացող Բոստոնը, որտեղ գտնվում է Թաֆթս համալսարանի Ֆլետչեր իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը, ուր ես ուսանում եմ, ազատ բանավեճի հարթակ է, որտեղ հնարավորություն է ընձեռնվում անկաշկանդ ծանոթանալ եւ ուսումնասիրել համաշխարհային քաղաքական իրադարձությունները եւ զարգացումները։ Այստեղ ապրում եւ աշխատում են տաղանդավոր պրոֆեսորներ, ում հետ շփումը գիտելիքի աղբյուր է: Բացի այդ, նաեւ Բոստոնում գործում է կազմակերպված հայ համայնք՝ իր մշակութային եւ քաղաքական կյանքով»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ տրամադրությամբ եւ ինչ ցանկությամբ է տիկին Փոստանջյանը վերադառնում Հայաստան: Նա այնքան կարոտած էր, որ սկսեց դիմել Հայաստանին. «Ես տեսնում եմ մեր Հայրենիքի վերածննդի անհրաժեշտությունը, գիտակցում պայքարի անհրաժեշտությունը եւ ընդունում զրկանքները՝ որպես արժանիք։ Իմ սիրելի Հայաստան, երկարատեւ բաժանումից շուտով վերադառնում եմ, շատերս ենք քեզ լքել, մեզանից ոմանք՝ ստիպված, որոշ ժամանակով, շատերը՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Իմ բացակայությունը, կարծում եմ, ներելի է։ Վերադառնում եմ զինված եւ հարստացած, ինչպես ուրանն են հարստացնում՝ հետագայում ըստ նպատակի իրագործելու համար»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Suren says:

    Բարի վերադարձ! էդ լավ է, որ հարստացած, կարելի է շատ բարի գործեր անել եւ սեփական անձի, հարազատների, իսկ եթե ավելանա՝ կարիքավոր մարդկանց համար, բայց զինվա՞ծ…. Մարդկության փորձը ցույց է տվել (եւ տալիս է), որ ամերիկյան զենքը փորձանք է ազգերի գլխին, սկսում են իրենք իրենց սպանել:-( Ամերիկյան զենքը լավ կլինի թողներ Ամերիկայում: Թե՞ կարող է Արցախում պետք գա: Համ էլ մեր ավանդապաշտագույն շատերի համար, որոնք կիսամերկությունը կուզեին հենց օրորոցում խեղդել, ինչպե՞ս կընդունի զինված հայ տիկնոջը: Լուրջ կատակներ շարքից:-)

  2. Անահիտ (ԵՊՀ դասախոս) says:

    Բարի գալուստ, Գալուստը թող ջանը յուղի…

  3. Մեսրոպ says:

    Զարուհի Փոստանջյանը վերապատրաստվեց ԱՄՆ ում հայկական մայդան կազմակերպելու համար , ինչպես մնացած վաճառվածները ՈՒկրաինայում:

  4. Hakob says:

    հա, ինչպես “ուրանը”՛…………
    աչքիս սրան հայկական ատոմային պատերազմի համար էն պատրաստել ամերկացիք

  5. Սամվել says:

    Յաաաաաաաաաաաաախկ!!!!!!!!!!!!!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30