Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն հրաժարվում է քրեական գործ հարուցել Վալերի Օսիպյանի նկատմամբ. «Ազատություն»

Հունիս 04,2014 22:54

Իրավաբաններն ու իրավապաշտպաններն ապօրինություն և խայտառակություն են որակում Երևանի փոխոստիկանապետ, հանրային բողոքի ակցիաների ժամանակ առանցքային դերակատարություն ստանձնող Վալերի Օսիպյանի եղբոր որդու մասնակցությամբ երեք օր առաջ տեղի ունեցած դանակահարության կապակցությամբ իրավապահների գործելաոճը:

Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն տարածեց 3 օր առաջ տեղի ունեցած դանակահարության մասին՝ նշելով, որ Նուբարաշենում դանակահարվել է 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը: Նա, ի դեպ, զրկվել է փայծաղից: Ըստ ոստիկանության, պարզվել է, որ վնասվածքը պատճառել է 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Սեդրակը Վալերի Օսիպյանի եղբոր որդին է, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում:

Նուբարաշենի բնակիչ Սուսաննա Հովհաննիսյանը երեկվանից պնդում է՝ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է, որ դանակահարության պատասխանատվությունը ստանձնի նրա որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը, որը ևս մասնակցել է հունիսի 1-ի վիճաբանությանը:

«Դա իրականությունը չէ, երկարամյա աշխատանքային փորձ ունեմ, բարձրաստիճան սպայի կոչում եմ կրում, այստեղ մարդ է պատժվելու, հետաքննություն արեք, թե ով է դրանում շահագրգռված»,- հակադարձեց Վալերի Օսիպյանը՝ խորհուրդ տալով պարզել, թե ով է Սուսաննա Հովհաննիսյանը։

Մեր զրուցակից իրավաբանները պնդում են, որ Սուսաննա Հովհաննիսյանի հայտարարության հրապարակումից հետո անհապաղ, դեռ երեկ պետք է Հատուկ քննչական ծառայությունում հարուցվեր քրեական գործ: Քրեական գործ, սակայն, չի հարուցվել:

Թե ինչն է պատճառը, որ քրեական գործ չի հարուցվել իր ազգականի փոխարեն պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու՝ Օսիպյանի առաջարկի մասին բարձրաձայնող հրապարակումից հետո, Հատուկ քննչական ծառայությանն ուղղված «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան նշված է.- «Վալերի Օսիպյանին վերագրվող հայտարարության կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ չի հարուցվել, այդ մասին մամուլի հրապարակման կապակցությամբ քրեադատավարական բնույթի որևէ որոշում չի կայացվել` քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված առիթի և քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայության պատճառով»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30