Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր արագաչափեր Գյումրիում

Հունիս 04,2014 23:17

3  օր է` Գյումրու մի քանի փողոցներում, մասնավորապես կենտրոնական Տերյան փողոցի «Լճափ» ավտոտեխսպասարկման կետի դիմաց   և Գյումրի- Ազատան  ճանապարհի Գյումրու հատվածում` Սամվել  Բալասանյանի  գարեջրի գործարանի  պատի տակ, ծառերի  արանքում  ու վարորդների համար գրեթե անտեսանելի վայրում  հայտնվել են արագաչափեր:

Նշենք, որ արագաչափեր կան նաև Գյումրի-Վանաձոր ճանապարհի «Կիլիկիա»  ռեստորանային համալիր մոտ, ինչպես նաև  Մայիսյան գյուղում տարածքում, որը, ի դեպ,  ավելի մոտ է Գյումրու Անի թաղամասին, քան քաղաքի կենտրոնական հատվածը:  Ինչևէ, վարորդների դժգոհելով, եթե հանրապետության մայրաքաղաքում տեղադրված արագաչափերում թույլատրելի արագության կիլոմետրաժը հստակ  ֆիքսված է, Գյումրիում նման բան չկա, այսինքն`  վարորդը չգիտի 40, թե   ասենք 60 կիլոմետր-ժամ արագությունն է թույլատրելի:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30