Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «Վճիռը կայացվում է ոչ թե դատարանում, այլ Բաղրամյան 26-ում»

Հունիս 05,2014 20:26

Հունիսի 5-ին ՀՀ Վարչական դատարանում (դատավոր Ռ. Խանդանյան) քննվեց ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Արգիշտի Կիվիրյանի դեմ ոստիկանությունը հայց է ներկայացրել 2013-ին սեպտեմբերի 4-ին Բաղրամյան 26-ի դիմաց ընդդեմ Մաքսային միության ցույցին:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանն ու Լուսինե Սահակյանը հանդես են եկել հակընդդեմ հայցով՝ պահանջով, որ այն բոլոր գործողությունները, որոնք ոստիկանության կողմից կիրառվել են Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ, ճանաչվեն ոչ իրավաչափ:

Այսօր գործի քննությունը մտավ դատաքննության փուլ:

Խոսելով իր դեմ ոստիկանության գործողությունների մասին՝ Արգիշտի Կիվիրյանն ասաց. «Ոստիկանությունը որևէ օրինական պահանջ չի ներկայացրել, իսկ իրենց ապօրինի պահանջներին ես չեմ ենթարկվել ու չեմ ենթարկվելու»:

Aravot.am-ի հարցին՝ այն, որ մի շարք գործերով քաղաքացիական ակտիվիստների ներկայացրած հակընդդեմ հայցերը բավարարվել են, արդյոք դա վերևից իջեցված հրահա՞նգ է, թե՞ իրոք արդարադատություն է իրականացվել, պարոն Կիվիրյանը պատասխանեց. «Ոստիկանության բոլոր հայցերը անհիմն են, ապացույցներ չկան: Ուստի մի քանի հակընդդեմ հայցերը բավարարելը հետապնդում են երկու խնդիր: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործերով դատարանը չէ վճիռ կայացնում, այլ որոշումը կայացվում է Բաղրամյան 26-ում: Նրանք հասկանում են, որ բոլոր այդ գործերը գնալու են Եվրադատարան և իրենք հայտնվելու են տհաճ իրավիճակում, երբ բացահայտվելու է ՀՀ իշխանությունների և ոստիկանության ռեպրեսիվ ողջ ապարատի դեմքը: Ուստի իրենք փորձում են ստեղծել պատրանք, որ դատարանի միջոցով հնարավոր է հասնել արդարադատության: Բայց իրականում դատարաններն իրականացնում են Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգները»: Արգիշտի Կիվիրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հունիսի 5-ին ստացել է հայցադիմում՝ վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին՝ 2014-ի ապրիլի 4-ի դեպքերի առիթով, երբ ՀՀ գլխավոր դատախազության դիմացից իրեն ապօրինի տարել էին Կենտրոնի ոստիկանության բաժին»: Նշենք, որ այս պահի դրությամբ Արգիշտի Կիվիրյանի դեմ ներկայացված է հինգ վարչական և մեկ քրեական գործ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30