Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ղարաբաղում շատերի համբերության բաժակն է լցրել. «Ազատություն»

Հունիս 06,2014 21:39

«Այն գործիչը, ով Արցախը Հայաստանի մաս չի համարում, իրավունք չունի բանակցություններ վարել Արցախի ճակատագրի շուրջ»,- այս մասին Ստեփանակերտում հայտարարել են Ղարաբաղի քաղաքացիական ակտիվիստները՝ ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ։

Նրանք հավաքվել էին քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, որոնք տեղի են ունենում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին։

«Արցախի վերածնունդ» կուսակցության կազմակերպած այս քննարկման արդյունքում մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում նաև ԼՂ Ազգային ժողովին և նախագահին հստակ արտահայտել իրենց դիրքորոշումները Սերժ Սարգսյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չէ։

«Արցախի վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում շատերի համբերության բաժակն է լցրել։

«Սերժ Սարգսյանը իր դիրքորոշմամբ ցույց տվեց, որ ղարաբաղյան խաղաքարտը նույնպես գոյություն չունի, իր համար Արցախը Հայաստանի մաս չէ։ Տվյալ դեպքում առաջանում են բազմաթիվ հարցեր. գոնե մեր իշխանական շրջապատում Ղարաբաղը որպես Սարգսյանի իշխանության աղբյուր դադարում է գոյություն ունենալուց»,- ասաց Խանումյանը։

Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում նույնպես կոշտ արձագանք գտավ, ինչը ստիպեց առանձին անհատների հանդես գալ Հայաստանի նախագահի դիտարկումները դատապարտող հայտարարություններով։

 

Մանրամասները կարող եք կարդալ`«Ազատություն»  ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Դուր չի* գալիս ձեզ այս բանը…
    Ի*նչ, քարից է հայի ջանը,
    Թույն եք մուծել, մեղր եք ուզում,
    Էս Ահմադին է ձեզ հուզում:

    Չեք ռենտգենել փորացավը,
    Էդ թզուկը, էդ ձեր ջանը,
    Էդ ձեր հանճար բութ մերանը,
    Էլ ինչ անի Հայաստանը:

    Թույն է հոսում Հայաստանով,
    Ղարա թույնն է օվշոր թանով,
    Փոքրիկ թաթիկ, փոքրիկ ոտիկ,
    Գլխի տեղ էլ `գազով փուչիկ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30