Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս փորձագետը հիշեց Պուտինին. «Կոտլետները մի կողմ, ճանճերը՝ մյուս կողմ». (Տեսանյութ)

Հունիս 06,2014 21:58

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կայացած մի ասուլիսում ռուս եւ բելառուս փորձագետներ բացատրում էին, թե ինչքան լավ բան է Եվրասիական միությունը եւ ինչ հեռանկարներ են բացվում այդ միության կազմում Հայաստանի համար:

Բնականաբար, հարց հնչեց Աստանայում Նազարբաեւի կողմից Ալիեւի նամակը կարդալու վերաբերյալ, ինչին ի պատասխան «Օդնակո. Եվրազիա» պորտալիգլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը ասաց, որ այն աղմուկը, որ բարձրացավ դրանից հետո, քաղաքական իրականության հետ կապ չուներ, որովհետեւ իրականության մեկնաբանություններն էին: Նա կոչ արեց չբարկանալ մեկնաբանողների վրա, որովհետեւ դա նրանց աշխատանքն է: Ուրալովի մեկնաբանությամբ՝  Նազարբաեւը իմաստուն քաղաքական գործիչ է, եւ նախընտրում է ցանկացած բարդ հարց ի սկզբանե բարձրացնել, ֆիքսել, որ հետո դա այլ հնչեղություն չստանա: Ըստ Ուրալովի՝ որեւէ մեկը չի քննարկում այն հարցը, որ Եվրասիական ինտեգրացիային առնչվում է Հայաստանը, իսկ Ղարաբաղը այլ սուվերեն պետություն է՝ թեւկուզ եւ չճանաչված: Եվ Նազարբաեւը շատ ճիշտ արեց, որ այդ հարցը միանգամից դրեց, որպեսզի հետո չքննարկվի, ինչպես Մոլդովայի դեպքում է անորոշ վիճակ: Մի կողմից Մոլդովան ստորագրել է ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ ենթադրելով, որ Մերձդնեստրի հետ միասին, բայց մյուս կողմից Մերձդնեստրը, որին ոչ ոք չի ճանաչում որպես առանձին պետություն, բայց նա առանձին է, չի ցանկանում եւ չի միանում Ասոցացմանը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, Ուրալովը հիշեց Պուտինին՝ «Կոտլետները մի կողմ, ճանճերը՝ մի կողմ», եւ ասաց՝ Ղարաբաղի հարցի լուծումը Մինսկի խմբի մենաշնորհն է, իսկ Եվրասիական ինտեգրացիան լրիվ այլ ոլորտ է, որը կապ չունի Ղարաբաղի հարցի հետ:

Ի դեպ, նա նաեւ ակնարկեց, թե ինչպես պետք է լուծվեն որոշ խնդիրներ. «Հիմա ինչպե՞ս է, Ղարաբաղում արտադրված ապրանքատեսակների վրա գրված է՝ արտադրված է Հայաստանում, եւ դրանք հանգիստ մտնում են շուկա»:

Իսկ «Բելոռուսսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը հիշեցրեց, որ Հայաստանը բազմաթիվ կառույցների անդամ է՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի, եւ ոչ մի խնդիր ու բարդություն չի ծագել այն պատճառով, որ դրանց անդամագրվել է միջազգայնորեն ընդունված սահմաններով:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30