Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը չպաշտպանեց Սերժ Սարգսյանին

Հունիս 06,2014 22:07

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Աստանայում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից Ադրբեջանի նախագահի նամակի ընթերցումը ամենևին էլ անակնկալ չպիտի լիներ հայ հասարակության համար, քանի որ այդ նույն  Նուրսուլթան Նազաբարևի` ԱՊՀ-ում թուրք -ադրբեջանական տանդեմի խոսնակ լինելը ակնհայտ փաստ է բոլորի համար: « Չգիտես ինչու մեր հասարակությունը, քաղաքական գործիչներն ու քաղաքագետները իրենց մեկնաբանությունների մեջ հիշում եմ միայն Նազարբաևի այս վերջին հայտարարությունը: Բայց մենք շատ լավ գիտենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին իր ուրույն կարծիքը հայտնելու պահով սա Նազարբաևի  առաջին հայտարարությունը չէ: Ի դեպ, ասեմ, որ Բելառուսի նախագահն էլ այդքան մեծ ջատագովներից չէ, որ Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ: 2013 թվականի հոկտեմբերի 24-ին և դեկտեմբերի 24-ին համապատասխանաբար  և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբարևը  ևս մեկ անգամ այն ժամանակ հայտարարել էին իրենց բացասական վերաբերմունքը Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալու վերաբերյալ` գտնելով, որ Հայաստանը չի կարող այս  միության անդամ դառնալ, որովհետև ունի խնդիրներ հարևան Ադրբեջանի հետ: Ավելին, 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Նուրսուլթան Նազարբաևն ասաց, որ Եվրասիական միության անդամ կարող է դառնալ նաև Հայաստանի  հարևան Թուրքիան », -հիշեցրեց քաղաքագետը:

Իսկ թե ինչո՞ւ ՌԴ նախագահն թույլ տվեց, որ Ղազախստանի նախագահն ընթերցեր  Ալիևի նամակը, Գագիկ Համբարյանի  համոզմամբ, առաջին պատճառն այն է, որ հավաքատեղին հենց Աստանան էր, և Վլադիմիր Պուտինը ամենևին մտադրություն չուներ այնպես անել, որ Նազարբաևը իրեն վիրավորված զգար սեփական հողի վրա: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ ստիպի Հայաստանին անվերապահորեն  միանալ Մաքսային միությանը: «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Հայաստանի հանրապետությունը մի քանի «տեխնիկական խնդիրներ»  ուներ Եվրասիական միության անդամ դառնալու համար, որովհետև այնտեղ կային կետեր, որոնք չէին համապատասխանում մեր շահերին: Եթե Բելառուսը, Ղազախստանը կամ Ռուսաստանը տնտեսություն ունեն և պայքարում են իրենց ներքին տնտեսավարողների  շահերի պաշտպանության համար , մենք,  ցավոք, տնտեսություն չունենք, որպես այդպիսին, մենք չպիտի պայքարենք ղազախական  կամ բելառուսական ապրանքների լավ սպառման համար մեր շուկայում: Ռուսաստանը թույլ տվեց, որ  Ղազախստանի նախագահն  այս նամակը ընթերցելով` վատ վիճակի մեջ դնի  Հայաստանի հանրապետությանը, որպեսզի վաղը մյուս օրը Վլադիմիր Պուտինը մեզ ասի` այ, տեսեք դուք խնդիրներ ունեիք, ես լուծեցի, դուք էլ ձեր նախապայմանները դուրս բերեք: Ավելացնեմ նաև, որ Ռուսաստանը իր ռազմաքաղաքական և տնտեսական շահերն ունի Ադրբեջանում. ՌԴ-ի նավթային ընկԵրությունները  ներկայացված  են ադրբեջանական շուկայում, իսկ ռուսական ռազմաարդյունաբերական կոմպլեքսը մոտ  4 միլիարդ դոլարի զենքի վաճառքի պայմանագիր ունի Բաքվի հետ:

Տնտեսական  ոլորտում  ևս կան խնդիրներ, օրինակ` մեզ համար բացարձակ ձեռնտու չէ, որ Եվրոպայից, ԱՄՆ-ից , Ճապոնիայից  ներկրվող մեքենաները այնպես հարկվեն, ինչպես հարկվում են Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում , սարսափելի հարկեր են: Այս երեք պետությունները ունեն ավտոմոբիլաշինություն, երեքն էլ պայքարում են իրենց ներքին ապրանքը, շուկան լցնելու համար, պայքարում են դրսից ներկրումների դեմ` բարձր հարկեր սահմանելով, բայց մեզ ձեռնտու չէ, ո՞ւմ համար բարձր հարկ սահմանենք, որպեսզի ռուսական «Վոլգան», կամ «Լադան» գան էստեղ վաճառվե՞ն կամ ասենք  Բելառուսի տարածքում արտադրվող  «Մազերը» կամ Ղազախստանի տարածքում արտադրվող չին-ղազախական համատեղ ձեռնարկությունների արտադրած մեքենանե՞րը: Ես մեկ ոլորտ նշեցի, տասնյակներով էսպիսի խնդիրներ  կան, որոնք մեզ ձեռնտու չեն: Մեզ մինչև հիմա  ոչ ոք չի ասում ինչպիսի՞ կապ պիտի ունենանք Եվրասիական երկրների հետ, մենք ցամաքային կապ չունենք նրանց հետ, ինչպես և մենք ժամանակին չծանոթացանք Եվրամիության ասոցացման համաձայնագրի հետ, որը Հայաստանը  պիտի Վիլնյուսում վավերացներ 2013 թվականի նոյեմբերին, այդպես էլ հիմա  չգիտենք ի՞նչ է իրենց ներկայացնում Եվրասիական միությունը: Չգիտենք նորմալ»:

Ըստ քաղաքագետի,  Բելառուսի նախագահն էլ վերապահումներ ունի Հայաստանի պահով, Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հարաբերությունները այն մակարդակի են, որ Ադրբեջանի նախագահն առանց պետական պարտավորությունների կարող է մի քանի հարյուր միլիոն դոլար պարտքով տալ Բելառուսի նախագահին մի քանի  օրով, որպեսզի վերջինս իր հարցերը լուծի «Գազպրոմի» հետ:

Ըստ Գագիկ Համբարյանի,այդպիսի մի դեպք արձանագրվեց ռուս- բելառուսական հարաբերությունների սրման ժամանակ, երբ բարձրացնում էին գազի գինը Բելառուսի համար: Վերջինս էլ գումար չուներ. եվրոպական ոչ մի պետություն վարկ կամ պարտք չէին տրամադրում, Ադրբեջանի նախագահն առանց որևէ պարտավորության ստորագրման տրամադրեց:

Այն հարցին, թե ի՞նչ է նշանակում` ՀՀ-ն առանց ԼՂՀ-ի պիտի դառնա Եվրասիական միության անդամ, քաղաքագետն ասաց. «ԼՂՀ-ն   Հայաստանի  հանրապետության տարածք  չէ, և դա բոլորը գիտեն , ԼՂՀ-ն ինքնահռչակ, չճանաչված հանրապետություն  է` դե ֆակտո  և դե յուրե,  և ոչ մի կապ չունի Հայաստանի հանրապետության հետ, բայց բոլորն էլ շատ լավ գիտեն, որ տնտեսական առումով ինտեգրված է Հայաստանի տնտեսական համակարգի մեջ, այնտեղ գործում է  մեր ազգային դրամը….Ի՞նչ է նշանակում Հայաստանը դարձել է Առևտրի միջազգային կազմակերպության անդամ առանց ԼՂՀ-ի , մենք դա բոլորս էլ գիտեք, հետո ի՞նչ: Հարց եմ տալիս` միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսը անկախ երկի՞ր է, ոչ,  բոլորն էլ գիտեն, որ ի տարբերություն ԼՂՀ-ի, որտեղ գոնե դեմոկրատական հասարակարգ է ձևավորված, կար, ժամանակ, որ Ստեփանակերտի քաղաքապետը ընդդիմությունից էր, Հյուսիսային Կիպրոսում դիկտատորական ռեժիմ է, և այն ամբողջությամբ ենթարկվում է Թուրքիային: Ո՞վ է ասում, թե Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի հետ մտել է ՆԱՏՕ-ի մեջ, կամ դարձել է առևտրի միջազգային կազմակերպության անդամ Թուրքիայի  հետ, ո՞վ է ասել: ԼՂՀ-ն ինքնահռչակ հանրապետություն է, ոչ մեկի կողմից չճանաչված, բայց դա չի նշանակում, որ էդ երկիրը պետք է դառնա որևէ միության անդամ   առանց իր ցանկության, ո՞վ է այդ մասին ասել:Կամ,եթե Նազարբաևն ասում է` ՄԱԿ-ի կողմից ընդունված  սահմաններով  պիտի դառնա, էդ ՌԴ-ն  ՄԱԿ-ի ընդունած սահմաններո՞վ է դառնում Եվրասիական միության անդամ, հլը մենք թողնում ենք Աբխազիան և Հարավային Օսեթիան, որոնք դե յուրե անկախ են, բայց իրականում մարիոնետային ռուսական դրածոներն են իշխում, մենք կոնկրետ փաստի անդրադառանք. Ղրիմը ՄԱԿ-ի կողմից ճանաչված է Ուկրաինայի տարածք, հիմա էդ հարցը չի հուզո՞ւմ Նազարբաևին, որը թուրքական  իդեալների  համար կարող է  էդպես դոշ տալ, չէ՞ որ իրենք համարում  են, որ Ղրիմը պատմական թուրքական տարածք է»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Andranik says:

    Պուտինը լավ գիտի, որ if the great gods be just, shall assist the deeds of justest men.Մարդիկ ևս, Պուտինն առավել ևս:Ո*ր արդարն է սպասում բարեհաճության:Հա*յ, սերժահա*յ…Kindnen, nobler ever than revenge, բայց դա հային չի վերաբերում և Պուտինը դա լավ գիտի և կեցցե նաև Պուտինը:

  2. Seyran says:

    Հաա,բրիտանական նավերը արդեն կարող են բարձրանալ Հայաստանի լեռները…

    • Վարդան says:

      Չէէէէէէէէէէ Սեյրան,ռուսական արջը երևի մի հատել 1921 թ օրինակով մի քանի պայմանագիր կնքի թուրթերի հետ ու վերջնականապես այս 30 հազար քառակուսի կիլոմետրիցել մեզ զրկի,կամ պարի մեջ քաշի ու հետո դավաճանի,ինչպես արեցին Նիկոլան Երկրորդ ցարը ու Լենին պապին համապատասխանաբար Առաջին աշխարհամարտի ժամանակ…ուզում ես էլի օրինակներ բերեմ …վերջինը կասեմ.մեր ստրատեգիական գործընկեր ՌԴ-ն 4 միլիարդի զենք է վաճառել մեր թշնամի ազիկներին,իսկ մեր չսիրած ԱՄՆ էմբարգո է դրել այդ երկրի հետ զենքի վաճառքի վրա….երևում է ամերիկացիները դեբիլ են,բիզնեսից բան չեն հասկանում….
      ՀԳ.պետք չէ լինել ռուսամետ կամ արևմտամետ…բոլորնել իրենց շահերի մասին են մտածում…պետք է լինել հայամետ ու չմոռանալ ,գոնե,100 տարի առաջվա պատմությունը:

      • Artak says:

        Հայամետ? Ընտանիքներ կան, որի 4 անդամներից յուրաքանչյուրը զուտ նեղ անձնական շահերից ելնելով կամ հանրապետական են, կամ Բարգավաճ Հ. կուսակցությունից, կամ անկուսակցական (անկուսակցական լինելը պահում են ապագա քաղաքական զապասի համար): Քաղաքականապես իբր այդ նույն ընտանիքի անդամները կամ Մաքսային միության կողմնակից են, կամ արևմտամետ, այսինքն ցանկացած ներքին կամ արտաքին շրջադարձի դեպքում իրենց ապահովագրում են և երևակայում ճկուն, շրջահայաց, հարմարվող մտավորականներ… մտավորականներ… պարզապես ծիծաղելի է: Այսպիսինները, ցավոք, Հայաստանում շատ են և սրանց համար ազգային-պետական շահը կեղծ արժեք է, կարևորն իրենց գրպաններն ու որկորները լիքը լինեն: Իսկ հարցազրույցում կան դիպուկ և ուշադրության արժանի դատողություններ, որոնք խոսում են քաղաքագետի ոչ թե ինչ որ …մետամետ լինելու, այլ մեր պետության մասին մտածողի մասին:

  3. Սերգե says:

    Հլը դա լավ է:բա որ կրոնափոխ են լինում երեք տարին մեկ,որ գործ ու օգուտ ստանան ամեն տեղից…..կուսակցություն փոխելը ի՛նչ է….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30