Լրահոս
Օրվա լրահոսը

Լսարան` Վահան Չերազի անունով

Հունիս 07,2014 17:09

Այսօր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լսարաններից մեկը վերանվանվեց ֆիզկուլտուրայի եւ սպորտի պատմության մեջ անգնահատելի վաստակ ունեցող հայտնի հայ մարզիկ, Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազի անունով: Ֆիզիկական դաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի լսարաններից մեկը Չերազի անվամբ կոչելու նախաձեռնությամբ Շիրակի մայր բուհում հանդես էին եկել դեռ տարիներ առաջ:

Այսօր նախաձեռնությունը կյանքի կոչվեց բուհի գիտխորհրդի որոշմամբ ու նշանավորվեց նաև քանդակագործ Արտուշ Պապոյանի եւ նրա որդու հեղինակած կիսանդրու բացմամբ: Միջոցառմանը ներկա էին Չերազի հարազատներն ու ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը: Չերազի կյանքի ու հատկապես ալեքպոլյան որբանոցում ծավալած գործունեության մասին խոսեցին, պատմեցին ու Չերազ մարդու կերպարը բացահայտեցին ինչպես Շիրակի մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այնպես էլ Չերազի դուստրը՝ Բյուրակն Չերազն ու թոռը՝ Ավետիք Իշխանյանը: Cheraz

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ Չերազի անվան լսարանում կծավալվի լուրջ գիտական աշխատանք՝ Չերազ ուսուցչի, դաստիարակի, հասարակական գործչի ու մարդու մասին դեռեւս անհայտ էջերի բացահայտումներով:

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի
լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Միլիոն says:

    Շատ ուրախ ենք,որ Ֆիզկուլտ Ֆակուլտետում բացվում է Վ.Չերազի անվան լսարան:Սակայն մեզ՝այդ ֆակուլտետի մի քանի դասախոսներիս, շատ հետաքրքրում է,թե այս սուղ լսարանային պայմաններում ինչ իրավունքով և որ դասախոսների և ուսանողների հաշվին է բացվում հատուկ մեկ սենյականոց տուն բոլոր կոմունալ հարմարություններով այդ նույն ֆակուլտետի նախկին դեկան Ազատ Մաթևոսյանի համար?Ով է թույլ տվել նրան դեկանությունը վայր դնելուց հետո ֆակուլտետի ամենամեծ լսարաններից մեկում ջրագիծ քաշել ու այն սեփականաշնորհել?ամբողջ օրը այնտեղ են գտնվում նախկին դեկանը իր ընտանիքով(բոլորը ինստիտուտի աշխատակիցներ են) և իր յուրայիններով:Այդ կոմունալկա-սենյակի դուռը ամբողջ օրը բաց է ,որպեսզի վերահսկվի թե ով է մտնում ֆակուլտետ ու դեկանատ:Ասենք,որ մի քանի օր առաջ էլ դասախոսների և տասնյակ ուսանողների ներկայությամբ ,առանց ամոթի ,նախկին դեկանը սուր վեճի է բռնվել նոր դեկանի հետ:Հավելենք,որ այդպիսի մի սենյակ,բայց ավելի փոքր չափերի ունի նաև Ա.Մաթևոսյանի կինը՝պատմության և իրավագիտության նորընտրյալ (արդեն 20տարուց ավել է ամբիոնի վարիչ է)ամբիոնի վարիչ Ելենա Վարդանյանը:Ինստիտուտում ոչ մի նախկին դեկան կամ գործող ամբիոնի վարիչ այսպիսի արտոնություններ չունի:Քանի որ ինստիտուտի ղեկավարությունը ի զորու չէ պայքարել այս ընտանիքի դեմ,ուստի այս մեկնաբանություն- նամակը համարեք դիմում նաև ԱՌԱՎՈՏ թերթի խմբագրություն ,որ իր թղթակցի միջոցով հաստատի վերը գրվածի իրողությունը և ԿԳ նախարար Ա.Աշոտյանին,որպեսզի կարճ ժամանակում կարգ ու կանոն հաստատի ինստիտուտում:

  2. Titiryan says:

    Ուսանող հավաքեք,որ ինստիտուտը չփակվի:Դրել լսարան են բացում:Ես չհասկացա,այդ մարդը ու կինը քիչ էին,հիմա էլ երեխեքին են տեղավորել???????????Մեր կուրսի մոտ խայտառակվելուց հետո դրա աղջիկը հլը այդտեղ է?))))))))))))Նա մեզ անգլերեն էր դասավանդում,բայց մեր կուրսի 90% ավելի լավ գիտեր անգլերեն,քան Ազատի աղջիկը:Ես հիմա Մինսկում եմ ապրում ու կարող եմ ենթադրել,որ նա կան պատմություն է դասավանդում,կամ էլ աէրոբիկա:Եղբայրնել փոքր էր………

    • Արտակ says:

      Եղբայրն արդեն մեծ է և դասավանդում է մայրիկի ամբիոնում: Եղբայրն էլ ոչ մի բան չգիտի, ամիսներով դասի չի գալիս, լսարան չի կարողանում պահել, գիտելիք չունի, դասի ժամանակ պլանշետով խաղ է խաղում, խելքն ւ միտքը միայն քննաշրջաններն են: Իբր քաղաքական գիտությունների թեկնածու է, բայց պատմություն է դասավանդում. երկուսից էլ բան չի հասկանում: Անցած տարի էլ խայտառակ եղավ աշակերտական օլիմպիադայի ժամանակ, երբ չկարողացավ աշակերտի հարցերին պատասխանել ու միտումնավոր ցածր գնահատական դրեց այդ նույն աշակերտին: Ամբողջ քաղաքն այդ մասին էր խոսում:

  3. ՄՄՄՄՄ says:

    Է,հա,հո՞ փոքր չմնաց:Մեծացավ,ինստիտուտ ընդունվեց<որտեղ մամայի հովանավորությամբ արդեն երրորդ կուրսից դասի չնստեց,բայց կարմիր դիպլոմով ավարտեց:Հետո մամայի կապերով բավական դժվարությամբ պաշտպանեց դիսերտացիան ու դարձավ քաղաքագետ:ՃՃՃՃՃՃՃՃՃՃ…..բայց չգիտես ինչու անցավ գործի մոր ամբիոնում,որպես ամեն ինչի դասախոս:էլ չշարունակեմ:ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

  4. Լուսինե says:

    Չեք նկատում թե ոնց եք ՛՛գովազդում՛՛դրանց:Անտեսեք…..

  5. ֆիզկուլտ բաժնի առաջին կուրսի ուսանող says:

    ՀԱ ՄԵԶԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՏԱԼԻՍ.մե օրմ դասի չեկավ իսկ քննությանը չիդես ում հարցատոմսերն էր բերել ու ըդոնցով քննություն կվերցներ.հերն ու հոր օգնականնել խառնված իրար …..էլ չասեմ…տեսնել էր պետք…..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30