Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսեք, քաշեք էլի էդ, ինձ հունից մի՛ հանեք». ՏԸՀ քարտուղարը՝ դիտորդին

Հունիս 08,2014 19:22

Այսօր Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում ՏԻՄ ընտրություններ են: Այս պահին լարված հարաբերություններ են թիվ 23/1 տեղամասի հանձնաժողովի քարտուղարի եւ այդ տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» ՀԿ-ի ներկայացուցչի միջեւ:
Կազմակերպության տեղեկատվության համաձայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ընտրության եկած մի կին փորձել էր քվեախուց մտնել որդու հետ, եւ որդին ցանկացել էր քվեարկել մոր փոխարեն, ինչը չէր կանխվել հանձնաժողովականների կողմից:tt

Երբ միջամտել է դիտորդը եւ հորդորել գրանցամատյանում գրանցել խախտումը, հանձնաժողովի քարտուղար Ջեմմա Մելքումյանը սկսել է լարվել:

Դիտորդը ֆոտոխցիկով սկսել է տեսանկարահանել նրա պահվածքը, ինչը ազդել է տիկին Մելքումյանի վրա: «Դուք ասեցիք գրանցում եմ, բայց չեք գրանցում, ճի՞շտ է»,- դիտորդի այս խոսքերին ի պատասխան՝ գրանցամատյանի թերթերը այս ու այն կողմ տանելով՝ Ջեմմա Մելքումյանն ասաց. «Ես գրանցում եմ, ի՞նչ իմացաք, որ չեմ գրանցում: Լսեք, քաշեք էլի էդ, չհասկացա՛ (նկատի ունի քաշել ֆոտոխցիկը,- Հ. Ջ.): Այ քեզի բա՜ն: Լսեք, դուք ինձ վիրավորում եք, կանգնած՝ անընդհատ ապարատը ձեռքներիդ: Ես արձանագրո՛ւմ եմ, ինձ հունից մի՛ հանեք»,-գոռում է տիկինը:

Դիտորդի խոսքերով՝ «3 ժամ չեք կարողանում արձանագրել: Տե՞ղը չեք գտնում, թե՞ ոնց: Ես պետք է իմանամ՝ վերջիվերջո արձանագրեցի՞ք, թե՞ չէ»:

ԹԻ Հայաստան ՀԿ-ի տեղեկատվությամբ՝ Գորիսի թիվ 37/5 տեղամասում էլ քվեախցի մեջ հայտնաբերվել է 3 քվեածրար, որից 2-ի մեջ եղել է քվեաթերթիկ: Դիտորդը հասցրել է տեսնել միայն մեկ քվեաթերթիկի վրա կատարված նշումը, որը եղել է համայնքի ղեկավարի թեկնածու Վաչագան Ադունցի օգտին: Դիտորդին թույլ չեն տվել տեսնել երկրորդ քվեաթերթի մեջ արդյո՞ք եղել է կատարված ընտրություն, թե՞ ոչ: Ծրարներն ու քվեաթերթիկները մարվել են եւ դրվել են մարված քվեաթերթիկների մեջ, քարտուղարը կազմել է արձանագրություն:

(Տեսանյութը՝ ԹԻ Հայաստան ՀԿ-ի)

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30