Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Քառյակի ասածը վերջին ճշմարտությունը չէ»

Հունիս 10,2014 17:12

ՀՅԴ-ական պատգամավոր ԱրծվիԿ Մինասյանը խորհրդարանի նիստերի դահլիճում, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին անձամբ է հանձնել ոչ իշխանական քառյակի`ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, 12 կետից բաղկացած պահանջները : «Դեռ լավ չեմ ծանոթացել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակը:
Առաջին տպավորությամբ, սակայն, նա արձանագրում է, որ «ռադիկալ կոչեր չկան» ու այդ առումով քառյակի առաջարկներն ուշադրության արժանի են:
Էդուարդ Շարմազանովին սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ 12 կետերում չկար սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չորս կուսակցությունների տեսակետը: Մինչդեռ, ըստ բանախոսի, 12 կետերից որոշները հենց սահմանադրական բարեփոխումների խնդիր են: Իբրեւ օրինակ, նա բերեց ընդդիմությանը վերահսկողական լիազորություններ տալու պահանջը:

Ընդհանրապես, Շարմազանովը գտնում է, որ քառյակի 12 կետերը կառուցողական են. «Կան արդեն իսկ կետեր, որոնք ընդդիմություն-իշխանություն ֆորմատով քննարկվում են, բայց իշխանության օրակարգն ավելի լայն է: Իշխանությունը գնում է ոչ թե կոսմետիկ բարեփոխումների, այլ ֆունդամենտալ բարեփոխումների ճանապարհով: Այլ հարց, որ ինչ-որ մեկը դա տեսնում է, մյուսը`ոչ»:

Էդուարդ Շարմազանովը դրական է համարում, որ ընդդիմությունը մի հարցում միասնական է իշխանության հետ: Դա Լեռնային Ղարաբաղի հարցն է. «Իշխանություն, ընդդիմություն թե այլընտրանք, հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններ ` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխանության հարցում բոլորս միասնական ենք»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ քառյակի ներկայացուցիչներն իրենց խոսքում նկատել էին, թե նախկին վարչապետին ընդդիմության պահանջով են փոխել: Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց`նախկին վարչապետը փոխվել է իր դիմումի համաձայն. «Քառյակի ասածը վերջին ճշմարտությունը չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30