Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Հունիսի 8-ին տեղի ունեցած Համայնքի ղեկավարի և ՏԻՄ ընտրությունների արդյունքները վստահություն չի ներշնչում»

Հունիս 10,2014 20:49

Հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 8-ին տեղի ունեցան Համայնքի ղեկավարի և ՏԻՄ ընտրություններ, որոնց ժամանակ արձանագրված արդյունքները և՛ տեղական, և՛ միջազգային հանրության աչքերում, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում:

Նման վստահության բացակայության դեպքում մենք իրական վտանգի տակ ենք դնում մեր երկրում իրականացվող տնտեսական գործընթացներնու  ապագայում նախատեսված համապետական ընտրությունների արդյունքները:

Մի քանի օրինակ, որոնք մտահոգիչ են.

Նույնականացման քարտեր՝ որոնց վերահսկումն ու տեխնիկական գործընթացները, մեծ հաշվով, բան են մնացել, ճնշումներով մարդկանց ընտրություններին տանելը, որի արդյունքում տեղամասերում ականատես ենք լինում արհեստական կուտակումների և մի օրինակ, որը բոլորին է ցնցել, 23 ընտրատարածքի 59 տեղամասում քվեարկության ժամանակ կիրառվել են թանաքը ցնդող գրիչների, որի արդյունքում 27 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, սակայն վերահաշվարկ կատարելուց հետո պարզվել է, որ հաղթանակ է տարել ոչ իշխանական բլոկի թեկնածուն:

Նմանօրինակ գործընթացները մտահոգության լուրջ տեղիք են տալիս և անկախ ընտրական օրենսգրքից՝ անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի իրականացվեն անհրաժեշտ փոփոխությունները:

 

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր  Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30