Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը կորչում է Փարաքարում

Հունիս 10,2014 21:06

Կիրակի՝ հունիսի 8-ին, Փարաքարի գյուղապետարանի կողմից ստացվել է ահազանգ այն մասին, որ վերջինիս կողմից սպասարկվող օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/ ջուր չի լցվում: Դրա պատճառով էլ ընդհատվել է գյուղի՝ տվյալ ՕԿՋ-ից սնուցվող փողոցների ջրամատակարարումը:

Ահազանգի հետքերով «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության ՙՇահումյան՚ տեղամասի և ընկերության Տեխնիկական տնօրինության մասնագետների կողմիցհոսակորուստներ հայտնաբերող սարքերի օգնությամբ  անմիջապես ձեռնարկվել են միջոցներ՝ առաջացած խնդրի պատճառը պարզելու նպատակով: Ստուգվում է ողջ տարածքը՝ փողոց առ փողոց, թաղամաս առ թաղամաս: Ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանը, ստուգումը ցույց է տվել, որ այն ջրագծով, որով «Արզական – Երևան» մայրուղային ջրատարից ջուր են ստանում Փարաքար և Թաիրով գյուղերը, ջուրը շարունակում է մատակարարվել բավարար քանակությամբ՝ մոտ 50 լ/վ ծավալով: Նշված գյուղերի ներքին ցանցերի հետ ջրագծի միացման վայրում նախկինի պես արձանագրվել է 9 մթն. ճնշում: Սակայն արդեն Փարաքարի բաշխիչ ցանցում, ճնշման կտրուկ անկման պատճառով ջուրը չի կարողանում լցվել մոտ 60 մետր բարձրության վրա գտնվող ՕԿՋ: Արդյունքում, դադարել է գյուղի ջրամբարի ՙտակ գտնվող՚ փողոցների ջրամատակարարումը: Գյուղի մյուս հատվածներում, ինչպես նաև Թաիրովում  պահպանվում է ջրամատակարարման գործող ժամանակացույցը:

Փարաքարի մի շարք հատվածներում արդեն իսկ հայտնաբերվել են վթարված խողովակներ, որոնցից ջուրն արտահոսում է բարձր ճնշմամբ: Տարվում են աշխատանքներ դրանք խցափակելու նպատակով: Սակայն ըստ մասնագետների՝  խմելու ջրի անբավարարության հիմնական պատճառը ամենայն հավանականությամբայն մեծ ծավալներով ոռոգման նպատակով օգտագործելն է. ոռոգման  ջրանցքներում ջուր չկա, մինչդեռ շուրջբոլորը կանաչ է, ծառ ու ծաղիկ: «Երևան Ջուր» ընկերությունը հորդորում է տեղաբնակներին ձեռնպահ մնալ այդ լայն տարածում գտած սովորույթից, որից տուժում են իրենց իսկ հարևանները, հարազատ-բարեկամները:

Աշխատանքները Փարաքարում շարունակվում են:

 

«Երևան Ջուր» ՓԲԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30