Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդական առաքելության նախնական զեկույցը հունիսի 8-ին կայացած ՀՀ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Հունիս 10,2014 21:22

Նախնական դիտորդական զեկույց

Ս.թ. հունիսի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրություններին որպես դիտորդներ և ԶԼՄ ներկայացուցիչներ մասնակցել են  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում»,  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախաձեռնության շուրջ 22 դիտորդներն ու լրագրողները դիտարկել են ՀՀ 9 համայնքների 12 ընտրատեղամասերում ընթացող քվեարկության  և ձայների հաշվարկի գործընթացը:

Logo

Դիտարկման արդյունքում արձանագրվել են հետևյալ ընտրախախտումները`  քվեարկության գաղտնիության խախտում (15/1` գ.Դավթաշեն, 23/1` Շորժա), լիազորված անձանց իրավունքների խախտում (23/1`Շորժա), ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում (23/1` Շորժա), ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասի մերձակայքում  (23/1` Շորժա), 37/5), ընտրախախտումը գրանցամատյանում գրառելու մերժում (36/1` Գորիս):

37/5 տեղամասի  (Գորիս) քվեախցիկում հայտնաբերված 3 քվեածրարը, որոնցից մեկը` դատարկ, կասկածի հիմքեր են տալիս, որ տեղամասում իրականացվել է «կարուսել»:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչների արձանագրած ընտրախախտումների առավել մանրամասն նկարագրությանը, ինչպես նաև ուղեկցող տեսանյութերին և լուսանկարներին կարող եք ծանոթանալ  հետևյալ` հասցեով:

Առաջիկայում կհրապարակվի նախաձեռնության դիտորդական զեկույցի վերջնական և ամբողջական տարբերակը, որը կներկայացվի ինչպես հասարակությանը, այնպես էլ՝ ԿԸՀ-ին:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30