Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպել են «Օրինաց երկիրն» ու «Ժառանգությունը»

Հունիս 10,2014 22:57

Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ` Մհեր Շահգելդյանի  և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:

Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Մհեր Շահգելդյանի հետ, ով նշեց. «Ընդհանուր առմամբ, ընտրական բարեփոխումների տեսանկյունից և մասնավորապես՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի հետ կապված, հաստատվեց  կողմերի դիրքորոշումների համընկնումը և պայմանավորվածություն ձեռք բերվեց բարեփոխումների միասնական օրակարգի ձևավորման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և միջազգային կառույցների հետ, կապված ընտրական բարեփոխումների, մասնավորապես` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու հետ:

 

«Օրինաց երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30