Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը

Հունիս 11,2014 15:19

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողությանը:

Հուշաքանդակը տեղադրվել է Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Ավագ Պետրոսյանի ընտանիքի անդամները, բազմաթիվ արվեստագետներ ու երևանցիներ:

Ճարտարապետ Լևոն Ղալումյանի նախագծով և քանդակագործ Տիգրան Արզումանյանի կողմից իրականացված հուշաքանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ավագ Պետրոսյանի որդուն՝ Արա Պետրոսյանին:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հուշաքանդակի տեղադրմանն աջակցելու համար՝ ներկաները նկատել են, որ արվեստագետի հիշատակը հավերժացնող այս կոթողը յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր երևանցու անընդհատ հիշեցնելու է Ավագ Պետրոսյանի մասին, ում արվեստով հայ ժողովուրդը հպարտացել է ոչ միայն Հայաստանում, այլև հայրենիքի սահմաններից դուրս:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30