Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչների խնդրանքով մայրաքաղաքում կկառուցվի ևս մեկ բակ

Հունիս 11,2014 15:41

ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողության ավարտից հետո, Ավագ Պետրոսյան 2 շենքի բնակիչները, օգտվելով առիթից, բակի բարեկարգման խնդրանքով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Բնակիչների ուղեկցությամբ այցելելով բակային տարածք՝ քաղաքապետը տեղում ծանոթացել է բակի ներկա վիճակին, լսել քաղաքացիների առաջարկները: Ընդառաջելով բնակիչների խնդրանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է Ավագ Պետրոսյան 2 շենքի բակի բարեկարգումը ևս ներառել այս տարվա բակերի համալիր բարեկարգման ծրագրում և հնարավորին սեղմ ժամկետում սկսել բարեկարգման ու խաղահրապարակի կառուցման աշխատանքները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին իրենց խնդրանքը չմերժելու և, ընդհանրապես, երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների լուծման նկատմամբ ցուցաբերվող մշտական հետևողականության համար՝ բնակիչները նշել են, որ բակերի բարեկարգման ծրագիրն իսկապես սպասված է երևանցիների համար, իսկ իրենց բակի պարագայում՝ նաև անհրաժեշտություն: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում առաջիկա տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երևանյան բոլոր բակերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30