Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովին ներկայացրել է Ադրբեջանի հակահայկական օրակարգը. «Ամերիկայի ձայն»

Հունիս 11,2014 21:16

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորել է Միացյալ Նահանգների օրենսդիրներին ուշադրություն դարձնել «Ադրբեջանի պետական մարմինների կողմից հակահայկական տրամադրությունների հրահրման, անհանդուրժողականության և բռնությունների վրա»

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի լսումներին ընդառաջ հորդորել է Միացյալ Նահանգների օրենսդիրներին ուշադրություն դարձնել «Ադրբեջանի պետական մարմինների կողմից հակահայկական տրամադրությունների հրահրման, անհանդուրժողականության և բռնությունների վրա»:

Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ, որի համաձայն Հանձնախմբի պետական մարմինների հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովին, որը հայտնի է նաև «Հելսինկյան հանձնաժողով» անվամբ, ներկայացրել է վկայություններ այն մասին, թե «ինչպես են Բաքվի քաղաքականությունն ու գործելակերպը խախտում մարդու իրավունքների միջազգային սկզբունքները, անվանվեր են ճանաչում Ադրբեջանի կողմից պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, ավելացնում  տարածաշրջանային անկայունությունը և ստեղծում վտանգավոր մթնոլորտ, որը նպաստում է լայնածավալ բռնությունների վերսկսման»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30