Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ակտիվիստները կրկին նստեցին փողոցում

Հունիս 11,2014 22:14

«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով «Դեմ ենք» նախաձեռնության անդամները այսօր Մատենադարանի մոտից իրենց երթը շարունակեցին մինչեւ Հանրապետության հրապարակ: Ճանապարհին անցան բժշկական համալսարանի մոտով ու փողոցում կանգ առնելով՝ ամոթանք տվեցին բուհի ղեկավարությանը՝ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար:

MHM88543-copy

«Միահամուռ գոչյուններով, սուլոցներով ցույց կտանք մեր անարգանքը:                        Անարգանք ոչ թե բժշկական համալսարանի, այլ ապօրինություններին, նրանց հանդեպ, որոնք ունակ են Հայաստանի քաղաքացուն դնել վասալի, ստրուկի կարգավիճակում: Պահանջում ենք իրավունք ճնշված քաղաքացիների համար»,- մինչեւ բժշկական համալսարանի մատ հասնելը պայմանավորվեցին նախաձեռնության անդամները  ու սկսեցին վանկարկել «Պահանջում ենք իրավունք»:

Նրանք նաեւ անցորդներին կոչ էին անում միանալ իրենց, հետո տարաձայնություններ ունեցան ոստիկանների հետ: Ոստիկանները թույլ  չէին տալիս «Պահանջում ենք մեր իրավունքը» ցուցապաստառը պարզած քայլել՝ պնդելով, որ երթեւեկությանը այդ կերպ խանգարում են: Ակտիվիստները սկսեցին վիճել ոստիկանների հետ ու ընդհանուր հայտարարի եկան միայն փողոցի մեջտեղում նստելուց հետո: Ակտիվիստները պնդում էին, որ չեն շարունակի իրենց երթը, մինչեւ ոստիկանները չդադարեն խոչընդոտել իրենց երթը ու թույլ չտան իրենց պաստառը պարզած առաջ գնալ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30