Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ոստիկանը վերցրել էր ակտիվիստի պաստառը. (Տեսանյութ)

Հունիս 11,2014 22:33

Այսօր՝ հունիսի 11-ին, Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան մոտ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ էին հավաքվել, որպեսզի նկարահանեն տեսահոլովակ այն մասին, թե ինչո՞ւ չեն ուզում, որ շինությունը ապամոնտաժվի:

IMG_2248

Ակցիայի ընթացքում, սակայն ոստիկաններից մեկն ակտիվիստի ձեռքից վերցրեց պաստառը, որի վրա գրված էր՝ «իմ հիշողության կառուցողը ես եմ»: Ակտիվիստ Աննա Դավթյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանը ուղղակի աղջկա ձեռքից վերցրել է պաստառը, իսկ ակտիվիստը դեռ չէր հասցրել ինչ-որ բան անել. «Դրա իրավունքը չունեին, գույքն չէին փչացրել: Դա աղջկա սեփականությունն էր, եւ նա ոչ մի բան դեռ չէր արել: Արդեն ոստիկանների մոտ դարձել է սովորական, որ իրենք կարող են անօրինություն անել եւ պատասխան չտալ: Այդպիսի անկարգություններ ամեն տեղ հանդիպում ենք»:

Քաղաքացիները պահանջում էին, որ ոստիկանները հետ տան պաստառը, քանի որ դա հանդիսանում է ակտիվիստի սեփականությունը, սակայն ոստիկանը  հրաժարվեց եւ հայտարարեց, որ այդ տարածքը մասնավոր սեփականություն է: Իսկ հարցին, թե ինչպե՞ս կհիմնավորի ոստիկանը իր արարքը նա պատասխանեց՝ հիմա կհիմնավորենք եւ շարունակեց իր հեռախոսազրույցը, վերադառնալով՝ նա պատասխանեց, որ պաստառը վերցրել էին, քանի որ կանխում էին գույքային վնաս պատճառելու գործողությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30