Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է «Կատարսիս» ամենամյա թատերական փառատոնը

Հունիս 12,2014 14:32

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 16-ից 20-ը տեղի կունենա «Կատարսիս» թատերական ամենամյա միջազգային փառատոնը, որը կհամախմբի Հայաստանի, Արցախի և Վրաստանի թատերական խմբերին:

Հաղթողները կորոշվեն 18 անվանակարգերում: Փառատոնին ընդառաջ կազմակերպվելու են նաև վարպետության դասեր հայ ժամանակակից դերասանների և ռեժիսորների հետ։ Մասնավորապես, հունիսի 12-ին կրթահամալիրի հյուրը կլինի բեմադրիչ և դերասան Աշոտ Ադամյանը, իսկ հունիսի 13-ին կհյուրընկալվեն «Մեղրի համը» ներկայացման ռեժիսոր Գոռ Մարգարյանը և ներկայացման գլխավոր դերակատար Սամվել Դանիելյանը:

Փառատոնի կազմակերպիչն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցը: Փառատոնը ղեկավարում և համակարգում են Սուրեն Պողոսյանը, Դավիթ Խալաթյանը, Հայկ Դարբինյանը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական թատրոնի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը: Կրթահամալիրում, բացի թատերական փառատոնից, մեկնարկում է նաև երաժշտական՝ «Ռեզոնանս» փառատոնը, «Մեկ կադր» կինոյի և ֆոտոյի փառատոնը, թարգմանչական փառատոնը։ Մասնակցության հայտերը կընդունվեն մինչև հունիսի 14-ը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    ,,Մեղրի համը,, պիեսի այսպես կոչված սցենարիստը Շեյլա Դիլանին է, որը ապրում էԼոնդոնում, վարում է ներամփոփ կյանք: Նրա մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նա ինչպե՞ս կարող է ներկա գտնվել վարպետության դասին…

    • Հարգելի պրն Մութաֆյան: Սա կազմակերպիչների ուղարկած մամուլի հաղորդագրությունն է:

    • Հարգելի Պարոն Մութաֆյան ես Սուրեն Պողոսյանն եմ՝ կրթահամալիրի սովորող և փառատոնի կազմակերպիչ։ Ներողություն ենք խնդրում, քանզի տեղի է ունեցել սխալմունք։ Սցենարիստի փոխարեն պետք է նշվեր տեքստի թարգմանչի մասին։ Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում սխալ տեղեկություն տալու համար։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30