Լրահոս
Օրվա լրահոսը

Միշել Պլատինին դուրս է գալիս իր «հոր դեմ»

Հունիս 12,2014 20:48

Aravot.am-ը մայիսի 16-ին «Զեպ Բլատեր. «Պլատինին չի սպանի իր հորը» նյութում մեջբերել էր RTS  հեռուստատեսության ուղիղ եթերում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մասին Զեպ Բլատերի հնչեցրած խոսքերը: ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել էր, թե ինքը Պլատինիին իրեն մրցակից չի համարում, քանի որ Միշելն իր սանն է դարձել եւ 1998 թվականին իրեն աջակցել է՝ դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ: «Չեմ հավատում, որ նա «ուզում է սպանել իր հորը», չեմ կարծում, թե Միշելն իմ դեմ կելնի», – ասել էր Բլատերը:

Բայց արի ու տես, որ «որդին» հակառակն է անում: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Միշել Պլատինին օրերս Բրազիլիայում Զեպ Բլատերին հասկանալ է տվել, որ 2015 թվականին ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության ժամանակ այլեւս «չի պաշտպանելու նրա թեկնածությունը»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ espnfc.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30