Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետի տղան փորձել է փախցնել բանկի աշխատակցուհուն

Հունիս 13,2014 17:53

Հունիսի 11-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդին՝ 1987թ. ծնված Կարեն Մարտիրոսյանը «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայով, ընկերների հետ, Իջեւան քաղաքում, փորձել է ամուսնության նպատակով փախցնել «Յունիբանկի» աշխատակից, 1990թ. ծնված աղջկան: Հանդիպելով աղջկա բարեկամի, բանկի հերթապահ ոստիկանի դիմադրությանը, գյուղապետի որդին փախուստի է դիմել:

Նա նախկինում դատապարտվել է խուլիգանության համար եւ այժմ գտնվում է պայմանական ազատազրկման մեջ:

Իրավապահներից տեղեկացանք, որ պատահարի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանության Իջեւանի քննչական բաժանմունքը քննություն է կատարում: Կ. Մարտիրոսյանը փախուստի մեջ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30