Լրահոս
Օրվա լրահոսը

Քարերը հավաքելու փոխարեն՝ շպրտում են

Հունիս 14,2014 09:40

Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռոդինա» ազգայնական կուսակցության հիմնադիր Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քառորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»: «24 տարի առաջ սովետական ժայռը առաջին անգամ ճաք տվեց: Հետո սկսվեցին քարերը թափվել: Ով գիտեր այն ժամանակ, որ դրանք քառորդ դար կշարունակեն թափվել, բայց քարերը հավաքելու ժամանակն է»,- գրել է Ռոգոզինը Թվիթերի իր էջում:

Ես շնորհակալ եմ ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռոգոզինին՝ անկեղծության համար: Սովորաբար ռուսաստանցի չինովնիկները համոզում են, որ իրենց ինտեգրացիոն ծրագրերը զուտ տնտեսական են, եւ այն մարդիկ, որոնք խոսում են Խորհրդային Միության վերականգնման մասին, պարզապես ցանկանում են խոչընդոտել այդ փոխշահավետ համագործակցությանը: Ռոգոզինի նման գործիչները բացահայտում են Կրեմլի իրական մտադրությունները:

Մի կողմ դնենք՝ ում են այդ մտադրությունները դուր գալիս, ում` ոչ: Ավելի լավ է մտածենք` արդյոք այդ ծրագիրը իրագործելի՞ է: Ինձ, օրինակ, թվում է, թե որ կողմից էլ նայես, դա կատարյալ ուտոպիա է, որի քննարկման վրա անգամ չարժե ժամանակ ծախսել: Ռուսաստանի ղեկավարությունը իզուր ժամանակ եւ ուժեր է ծախսում` ինքն իրեն թուլացնելով եւ Արեւմուտքի հետ թշնամանալով:

Բայց դա դեռ ոչինչ: «Քարեր», ասինքն՝ խորհրդային հանրապետություններ հավաքելու փորձերն արվում են առանց որեւէ ճկունություն դրսեւորելու, կացնային մեթոդներով, կոպիտ շանտաժի լեզվով՝ «առանց մեզ դուք կորած եք», վիրավորելով այդ պետությունների բնակիչների արժանապատվությունը: Հավանաբար, Կրեմլում նստած մարդկանց թվում է, որ հենց այդպես են նախկին խորհրդային ժողովուրդները մերձենալու Ռուսաստանի հետ:

Շատ մեծ հոգեբան կամ քաղաքագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ դա առաջացնում է ճիշտ հակառակ զգացմունքներ: Չգիտեմ՝ ինչպես մնացած հանրապետություններում, բայց Հայաստանում՝ հաստատ: Ես դա ինձ վրա եմ զգում: Ինձ միշտ շատ հեռու էի պատկերացնում ազգայնականությունից: Բայց այս վերջին տարվա ընթացքում՝ «խալաթի պատմությունից» սկսած, ես զգում եմ, թե ինչպես է իմ մեջ հասունանում ներքին ընդվզումը: Երբ Կրեմլի էմիսարները՝ դիվանագետները, պաշտոնյաները, քաղաքագետները արհամարհանքով են արտահայտվում իմ երկրի եւ ժողովրդի մասին, երբ նրանք մեզ վրա մատ են թափ տալիս՝ իմացեք, եթե մենք չլինենք, թուրքերը ձեզ ոչնչացնելու են, երբ նրանք գալիս են այստեղ եւ դրսեւորում են այն, ինչ իրենց լեզվով կոչվում է хамство, իմ մեջ տագնապ է առաջանում Հայաստանի ինքնիշխանության, մեր մշակույթի, մեր լեզվի համար եւ ցանկություն՝ դրանք ամեն մի ոտնձգությունից պաշտպանելու:

Այդպիսով, քարերն ավելի հեռու են շպրտվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ես նորից եմ ուզում հիշեցնել մի պարզ ճշմարտություն,ոչ մի լուրջ քաղաքական գործիչ չի ասում այն ինչ մտածում է և ուզում է իրագործել:Միգուցե նման հայտարարությունը Եվրոպային վախեցնելու համար է արվել,միգուցե ուզում են ասել ետ տվեք մեզ արևելյան Ուկրաինան թե չէ մենք կվերականգնենք Սովետը::ինչի համար է լուրջ քաղաքական գործիչը նման հայտարարություն անում?,ով է հասցեատերը?չեմ կարծում որ դա Հայաստանն է,մենք առանց այդ էլ ոչ մի կերպ ժայռից չենք պոկվում:Մերձբալթյան երկրները?Դա ուղղակի ծիծաղելի է:Ադրբեջանը? Նա բացարձակ կախված չէ Ռուսաստանից ոչ մի հարցով:Վրաստանը? Նույնպես կախված չէ:Նա ավելի շուտ կգերադասի կորցնել Աբխազիան և Օսեթիան քան թե միավորվել ռուսների հետ:Միգուցե միջինասիական երկրներին հնարավոր լինի հետ բերել,բայց մնացածին` ոչ:Մենք միակ երկիրն ենք,որ կորցնելու վախ ունենք,մնացածը չունեն:Մենք պետք է ռուսների նաման վախացնենք մեր թշնամիներին ետ տվեք Ղարսը ետ տվեք Շահումյանը,ետ տվեք Իգդիրը,որ նրանք մտածեն,որ մենք Արցախը ազատելով չենք սահմանափակվում:Նրանք պետք է սկսեն մեզնից վախենալ,որ մենք իրենցից չվախենանք:Մենք էլ պիտի հայտարարենք,որ մտադիր ենք վերականգնել Մեծ Հայքը,ու թող թուրքերն ու ադրբեջանցիները սկսեն վերհիշել Մեծ Հայքի սահմանները:

  2. Tigran says:

    2000-ականներին ,երբ Պուտինը կայսերական հովերով տարված չէր,նա մի դիպուկ արտահայտություն արեց-Ով չի ցավում ԽՍՀՄ կործանման համար,նա սիրտ չունի,իսկ ով կարծում է ,թե ԽՍՀՄ-ը հնարավոր է վերականգնել,նա ուղեղ չունի:Այստեղից հետեվություն-Ռուսաստանի ներկայիս ղեկավարության մեջ գերակշռում են անուղեղները…

  3. david says:

    Քարերը շպրտված են վաղուց, հիմա պարզապես գնում են քարերի մոտավոր ուղղությանբ:Արդյունքով ով ինչ կհավաքի այլ խնդիր է, որովհետև ոչ քարը, ոչ նետողը չգիտեն իրենց ճակատագիրը:Ճակատագիրը ,,տիեզերքում,, է որոշված:

  4. Ruben says:

    Գազը եւ գազատարը (Իրանից), էլեկտրական հոսանքն ու էլեկտրակայանները, բազմաթիվ ռազմավարական նշանակության “օբյեկտներ” պատկանում են Ռուսաստանին:
    Ո՞րն է, ի՞նչն է տնտեսական փոխշահավետ համագործակցությունը: Ի՞նչ համագործակցություն: Ո՞վ ու՞մ հետ:
    ՀՀ քաղաքացիների վերաբնակեցումը, իր հոտը իր հետեւից Ռուսաստան տանելը կոչվում է “ինտեգրացիա՞”:
    “Կրեմլ” ու “Ռոգոզիններ” չունեցողը չի կարող (մտադրություն ունենալ) մտածել քարերը հավաքելու մասին:
    Մենք հավաքելու քարեր չունե՞նք:
    Ամենամեեծ ոտնձգությունը Հայաստանի ինքնիշխանության, մեր մշակույթի, մեր լեզվի եւ քաղաքացիների նկատմամբ՝, անձնագրի ձեւն (ֆորմատ, բլանկ) է:

  5. Alvard says:

    Պետք չէ ամեն ինչը պաթոսի վերածել: Մի բան պարզ է, որ Ռուսաստանը շատ ճկուն քաղաքականություն է վարում,որ միշտ գտնվի շահեկան դիրքում, իսկ մենք չենք կարողանում պաշտպանել նույնիսկ մեր ազգային մշակույթը թշնամու ոտնձգություններից:

  6. Արմեն says:

    Հայաստանը պիտի լինի որևէ միության մեջ, սակայն դա չպիտի բերի այսօրվա ձեռքբերման կորստի:
    Իսկ թե որ մեկում, այ սա հարց է
    հ.գ. հեղինակի տագնապները ամբողջույամբ ընկալում եմ և հասկանում եմ, որ ինքնիշխանության,…,… համար միշտ պիտի հոգ տանենք, իսկ դրա համար պետք է առողջ, հաշվարկող, կարևորն ու ոչ այնքան կարևորը զանազանող համախմբված ազգաբնակչություն:

  7. Hayk says:

    Ձեր ամեն մի հերթական «թունոտ» հոդվածից հետո, մի քանի հազար @նտանիք հավաքում է ճամպրուկներ@—–Ռուսաստան մեկնելու համար: Մարդիք ավելի շատ հուսահատվում են, քան @նդվզում: Եվ գոնե Դուք,պ Աբրահամյան, գիտեք այդ մասին,ի տարբերություն միամիտ երիտասարդների: Հարց եմ տալիս–ով է դատարկում Հայաստան@??!

    • Կարապետ says:

      Մեզ երբեք ռուսները չեն պաշտպանել:

      Որտեղ չեն եղել ռուսները, որտեղ չեն կռվել նրանք, մենք հեշտ ու հանգիստ հաղթանակ ենք տարել ադրբեջանցիների նկատմամբ:

      Նա հիշել է, որ 1992թ. հունիսի 13-ին ռուսական 23-րդ դիվիզիայի կողմից հայաթափվեց եւ ադրբեջանցիներին հանձնվեց Շահումյանը։

      «Մեզ նորից տեղափոխեցին Մարտակերտ, այդ ժամանակ ընկել էր Թալիշը, Չայլուն, Մատաղիսը։ Մի օր մենք փորձեցինք հակահարձակման անցնել, այդ ժամանակ մեր մոտից ուտեչկա էր եղել, թե ինչ, մեր մի 80 հոգանոց վաշտին դիմավորեց գեներալ Շամանովի դեսանտային զորքերը, որտեղ մենք 80 զոհ տվեցինք, որից 21-ը «Արաբոյից»,- պատմել է Մանվել Եղիազարյանը՝ նշելով, որ հակառակորդի 8000-9000-անոց զորքի մեջ 1000-1500-ը ռուսական կանոնավոր բանակի զինվորներ են եղել»։

      «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյան

      https://news.am/arm/news/214702.html

  8. Լավատես says:

    Իսկական սերը լինում է միայն փոխադարձ, ինչքան էլ սեր բացատրվենք Արեւելքին կամ Արեւմուտքին, դրանց վերաբերմունքը մեր հանդեպ չի լավանա, այլ կավելացնի արհամարհանքն ու զզվանքը: Մենք մեզ առաջին հերթին պետք է վերագտնենք, մեր մեջ այնքան օտարածին ՝արժեքներ՝ են ներարկվել, որ չգիտենք, ո՞րն է մեր մեջ հայկական արժեքը, որը ներարկենք հայ երեխաներին: Դա կարող են անել միայն ժամանակակից Թումանյանները, Պատկանյանները, Րաֆֆիները (Հակոբ Մելիք-Հակոբյան):

    • Զավեն says:

      Լավատես,Ախր մենք ինչ կապ ունենք այս ամենի հետ? Կիսելյովը հո մեզ չի ասել,նա իրանց դրածո մարդկանց ա ասել,մենք ինչի ենք մեզ վատ զգում,որ Կիսելյովը կարա Սերժին խելք բացատրի,թող Սերժը մտածի:Հո չեն ասել,- Լավատես, գնա ռուսական դպրոց բաց արա,ասել ա Սերժ Ռուսական դպրոց ենք ուզում,շուտ արա:Մենք մինչև Սերոժին արձակուրդի չուղարկենք,մեզ հետ ոչ մեկ չի խոսի,իսկ երբ սկսեն խոսել,համոզված եմ, շատ հարգանքով կխոսեն:

      • Լավատես says:

        Կարծում եմ, շատ լավ կլինի, եթե մեր երկրում ապրող այլազգիները իրավունք ունենան բացել իրենց ազգային դպրոցները, բայց միայն այն դեպքում, եթե այդ երկրներում ապրող հայերն էլ իրավունք ունենան բացել հայկական դպրոցներ։ Մենք ամեն կերպ պետք է խրախուսենք այլազգիներին իրենց ազգային մշակույթը, ինքնությունը պահպանելու գործում։ Ցանկացած լավ երեւույթ օգտակար է իր չափի մեջ, չափից դուրս՝ թույն է։

        • Զավեն says:

          Լավատես, դա մենք բոլորս հասկանում և ընդունում ենք,սակայն ոչ թե հարցը եղել է ռուսների համար ռուսական դպրոցներ բացել,որը միանշանակ ճիշտ կլիներ,այլ մեզ պարտադրում են, հայերի համար ռուսական դպրոցներ բացել:Այսինքն բացել ռուսական դպրոցներ և քարոզել ռուս լեզվի կարևորությունը հայերի համար:Կիսելյովը չի ցանկանում,որ մենք ռուսերենն ընդունենք որպես օտար լեզու,այլ ուզում է դարձնել այն հայերենին հավասար,նույնիսկ իր նշանակությամբ,ավելի պահանջված հայերենից,մի լեզվից,որի այբուբենը ոչ թե լատինական տառերի սխալ արտատպելուց է առաջացել,այլ մեր մշակույթի արմատներից և պահանջներից,և որը շատ ավելի հին է,քան թե նրանց պետությունը:Սա է ամբողջ խնդիրը:Ռուս հոգևորականները նույնպես լկտի են պահում իրենց մեր եկեղեցու հանդեպ,չհասկանալով,որ պետք է գլուխ խոնարեն աշխարհի ամենահին եկեղեցու առջև,որը արյան գնով պաշտպանել է իր համոզմունքները,անվանում են մեր եկեղեցին հերիթիկոս:Ճիշտ է դա անում են ոչ թե բարձր մակարդակով,կարող է ինչ որ մի վարդապետի մակարդակով,բայց պատասխան չեն ստանում:Ես եկեղեցին ընդունում եմ որպես մեր երկրի մշակութային կարևոր ճյուղերից մեկը և չեմ ուզում հանդուրժել որևէ անվայել վերաբերմունք,նույնիսկ եթե դա, նախանձից դրդված վատ վերաբերմունք է:

          • Լավատես says:

            Եթե մենք ինքնուրույն ներքին եւ արտաքին քաղաքականություն վարենք, մեզ եւ արեւմուտքից եւ արեւելքից կծոտելու են, բայց դա քիչ ցավալի կլինի, քան եթե պաղկվենք ինչ որ գերտերության հետեւի մասում։ Գերտերության տրամաբանությունը պարզունակ է՝ եթե ես չվերցնեմ Հայոց երկիրը, հակառակորդ գերտերությունը կվերցնի։ Որպեսզի նման բան չլինի, մենք պետք է միավորվենք միայն մեր նման պետությունների հետ, ստեղծենք միասնական քաղաքական, տնտեսական եւ ռազմական դաշինք եւ մի ճակատով դուրս գանք միջազգային ռազմադաշտ։ Իսկ անարդյունավետ կառավարությունը կարելի է փոխել, երբ մի վիճակի մեջ գտնվող հայերով բոլոր երկրների միանանք, ստեղծենք միասնական քաղաքական, տնտեսական եւ ռազմական դաշինք եւ մի ճակատով դուրս գանք մեր ներքաղաքական ռազմադաշտ։ Մնացած բաները՝ ուշադրություն շեղելու ձեւ է։

  9. Կարո Մելիքյան says:

    Տարբեր մակարդակի ու տարբեր համակարգեր դավանողների լկտի վերաբերմունքը մեր ազգի ու պետության հանդեպ՝ դա վերաբերմունքն է մեր երկիրը ներկայացնող թուլամորթ ու ոչ օրինական իշխանությունների հասցեին,որը նրանք շփոթում եւ նույնացնում էն ՝այսօրվա Հայաստան աշխարհ ու հայությանը։
    Մեր գլխին դեռ շարունակվելու էն կուտակվել սեվ ամպերը,քանի դեռ մենք հանդուրժում ենք այսօրվա իշխանությանը։ Դա հետեւանքն է ՝բազմաթիվ վրիպումների,թե ներքին,թե արտաքին խնդիրների հաղթահարման հարցում։ Նազարբաեվներ,կիսիլյովներ ու ռագոզիններ միշտ էլ կգտնվեն առիթը բաց չթողելու համար.ձգտելով շահել միավորներ թույլ օղակների հաշվին,տվյալ դեպքում ՝դա Հայաստանն է, որը արդյունք է այսօրվա իշխանությունների «տաղանդավոր» կառավարման։

  10. Գալուստ Ենոքյան says:

    Թերեվս բոլորին, ներկայումս, լիովին պարզ պիտի լինի որ սկսած Լեվոն Տեր Պետրոսյանից «ռուսական» կողմնորոշման ներկայացուցչները (ներառյալ Վազգեն Սարգսյանը եվ…) ներկայացնում էին այսօրվա Կիսելյովներին եվ Ռագոզինների Ռուսաստանը…եվ իհարկե Հոկտեմբերի 27. ի ոխճիրը «անհրաժեշտ խմբագրություն» էր հրամանգրված վերեվներից…: Ղարաբաղյան ներկայացուցիցները անշուշտ Մոսկվային հավատարմության ավելի մեծ գրավականներ էին ներկայացրել, լինելով Ադրբեջանական Խորհրդային Կոմունիստական թեվի ներկայացուցիչները քան Հայաստանի «կոմունիստները»…այն փաստը որ մինչեվ այսօր Խորհրդային կարգերին վերդառնալը դեռ հոլովվում է , խոսում է այն մասին որ Լեվոն Պետրոսյանի «մանր բուրժուկան» նկրտումները միայն կեղծավոր կուսակցականություն էր… նա իրականում Հայաստանում պահպանեց Կոմունիստական ավազապետական իրավահարաբերությունները…

  11. Մուրադ says:

    /Եվ դեռ որքան ժամանակ մենք կույրի նման պետք է խարխափենք պատմության ուղիներում , <> այլոց կեղտոտն հետքերը , երբ մեր խոհեմ ժողովուրդը մեզ մատուցել է մեծագույն իմաստնությամբ շաղախված պատվիրան , / Աստված մեզ առաջնորդ – ասել է թե քաղաքակիրթ մարդկության դեպի լույսը տանող ուղին բացելու դժվարին առաքելությունը մեզ է վերապահված / ,դեռ որքան անմիտ ժամանակ պիտի վատնենք մեր բարեկամն ու թշնամին ճանաչելու համար , երբ ունենք ընծա Հովհաննես Թումանյան լույս առաջնորդ , որն առանց ծածկագրի մեզ ասում է ,-,,Երկու դարի արանքում , երկու քարի արանքում ,հոգնել եմ նոր ընկերի ու հին ցարի արանքեւմ ,, , կամ ,- Բերանն արնոտ մարդակերն էս անբան , հազար դարում հազիվ դարձավ մարդասպան , գլուխը կախ դեռ գնում է նա կամկար, ու հեռու է մինչև մարդը իր ճամփան,, և էլի բազում ճշմարիտ դիտարկումներ և խորհուրդներ , որոնց , ցավոք մեր ճակատագիրն այսօր տնօրինող խելոքները տեղյակ չեն ու դա է պատճառը , որ ամեն պատագհած քաղաքական դուրսպրծուքի զառանցանք մենք դարձնում ենք ներքին հակասությունների ու անհամաձայնության նյութ , հյուծում ու ջլատում ենք մեզ , դառնում ծանակի առարկա…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30