Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի երթի ընթացքում Եվրամիության դրոշները քանակով չեն գերազանցել Հայաստանի դրոշներին

Հունիս 14,2014 22:16

Պարույր Հայրիկյանի երթն նպատակ ուներ ճշմարտությունը հասկացող մարդկանց հասկացնել, որ իրենք միայնակ չեն

«Այսօր եվրոպական դրոշների քանակն ավելին էր, քան Հայաստանում երբեւէ եղել էր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր Ազգի ինքնորոշում միավորում կուսակցության երթին, հայտարարեց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:

Երթը սկսվել է ԱԻՄ համահավաքից հետո, որի ընթացքում կուսակցությունը ընդունել էր մի շարք բանաձեւեր եւ ընտրել էր իր ներկայացուցչական խորհրդի անդամներին: Երթի մասնակիցները Թեքեյան կենտրոնից շարժվել են Սայաթ-Նովայի պողոտայով դեպի Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ եւ Նալբանդյան փողոց:

Պարույր Հայրիկյանը նշեց՝ եթե անցյալում իրենց երթերի ընթացքում Եվրամիության դրոշները եղել էին մոտ տասնհինգը, ապա այս երթի ընթացքում քսանից ավել դրոշ է եղել, բայց նա նկատեց, որ Եվրամիության դրոշները քանակով չեն գերազանցել Հայաստանի դրոշներին: Երթի ընթացքում եղել են նաեւ դրոշներ՝ «Ո՛չ Մաքսային միությանը», «Կեցցե՛, ազատ անկախ Հայաստանը» գրություններով:

Նա նշեց, որ երթի միջոցով կուսակցությունը եւ իր սատարողները ոչ էին ասում Մաքսային միությանը հայտարարելով՝ հայերը եվրոպացիներ են, եւ որ  հայ ազգի համար միակ եւ այլընտրանք չունեցող ուղղությունը  Եվրոպական արժեքային համակարգն է: Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ երթն նպատակ ուներ ճշմարտությունը հասկացող մարդկանց հասկացնել, որ իրենք միայնակ չեն.

«Որ չհուսահատվեն, որ հայ ժողովուրդը լրիվ բթացել է, քաղաքական ուժերը լրիվ ծախված են: Ո՛չ կա մի ուժ, որ ծախված չէ, մնացածները կա՛մ КГБ-ի գործակալական ցանցի, կա՛մ ФСБ-ի, կա՛մ էլ Կրեմլի կուսակցության մասնաճյուղեր են, բայց կա մեկն, որ այդպիսին չէ, եւ դուք, եթե ուզում եք մի բան անել կարող եք իմանալ՝ ում մեկնել ձեր ձեռքը եւ ումից կարող եք օգնություն ստանալ»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30