Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Փլուզում Կապան-Ծավ-Մեղրի և Մ-17-ից դեպի Մեղրի տանող ճանապարհահատվածներում

Հունիս 16,2014 22:44

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին` ժամը 17.30-ի սահմաններում, միջպետական Մ-17 Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կիլոմետրում հորդառատ անձրևների հետևանքով տեղի է ունեցել փլուզում: Փլուզման հետևանքով փակվել էր ճանապարհի շուրջ 20մ-ը՝ մինչև երթևեկելի գոտու առանցքը։

Մեղրիի ճանշինի աշխատակիցները օպերատիվ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհը երկկողմանի բացվել է։

Հորդառատ անձրևից հեղեղվել է նաև Մ-17 միջպետական ճանապարհից դեպի Մեղրի տանող հանրապետական նշանակության 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։

Հեղեղը ողողել էր ճանապարհի կողնակները, լցրել կողային առուները, առանձին հատվածներում բերվածքները փակել էին ճանապարհը։

Մեղրիի ճանապարհաշինարարները վթարված այս ճանապարհահատվածներում ևս կատարել են վերականգնողական աշխատանքներ։ Այս ճանապարհը ևս երթևեկելի է։

Վերականգնողական աշխատանքներ կշարունակվեն հունիսի 17-ին։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30