Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարումը. «Ամերիկայի ձայն»

Հունիս 16,2014 22:56

Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն դադարեցնում է Ուկրաինայի գազամատակարարումն այն բանից հետո, երբ Կիևին չի հաջողվել վճարել իր պարտքից մոտ 2 միլիոն կազմող գումարը մինչև երկուշաբթի օրը լրացած վերջնաժամկետը:

Էներգետիկ ոլորտում գործող Ռուսաստանի հսկա ընկերությունը տեղեկացրել է, որ վճարման վերջնաժամկետը խախտելուց հետո Ուկրաինան պետք է կանխավճար կատարի բնական գազի բոլոր առաքումների դիմաց:

«Գազպրոմ»-ը, բացի այդ, երկուշաբթի օրը Ստոկհոլմի արբիտրաժային դատարան ներկայացրել է հայց, որը նպատակ է հետապնդում վերադարձնելու այն ամբողջ գումարը, որն Ուկրաինան պարտք է ընկերությանը: Ուկրաինայի պարտքը «Գազպրոմ»-ին կազմում է 4,5 միլիարդ դոլար:

Ընկերությունը տեղեկացրել է նաև եվրոպական պետություններին, որ Ուկրաինայի տարածքով կատարվող բնական գազի առաքումների վրա ազդեցություն չի գործի Ուկրաինային բնական գազ չառաքելու մասին որոշումը՝ միաժամանակ զգուշացնելով, որ Ուկրաինայի կողմից բնական գազի պոմպահանման փորձերը կարող են խաթարել Եվրոպայի սպառողների գազամատակարարումը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30