Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետի որդին դեռ փախուստի մեջ է

Հունիս 17,2014 11:36

Հունիսի 11-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդին՝ 1987թ. ծնված Կարեն Մարտիրոսյանը «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայով, ընկերների հետ, 3 հոգով Իջեւան քաղաքում փորձել է ամուսնության նպատակով փախցնել «Յունիբանկի» աշխատակից աղջկան: Հանդիպելով աղջկա բարեկամի, բանկի հերթապահ ոստիկանի դիմադրությանը,նրանք փախուստի են դիմել:

Կ. Մարտիրոսյանը նախկինում դատապարտվել է խուլիգանության համար եւ այժմ գտնվում է պայմանական ազատազրկման մեջ: Նա դեռեւս հայտնաբերված չէ:
Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ հունիսի լույս 17-ի գիշերը իջեւանցի ոստիկանները հայտնաբերել են «Ֆոլկսվագեն Տուարեգի» վարորդին: Դեպքի կապակցությամբ քննությունը շարունակվում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30