Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ամփոփել է իր աշխատանքը (Տեսանյութ)

Հունիս 17,2014 22:07

ԲՀԿ խմբակցության այսօրվա նիստից հետո քննարկված հիմնահարցերի մասին մանրամասներ չհաղորդեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

«Ամփոփում էինք անցնող նստաշրջանը, անցած աշխատանքը»,- ասաց պատգամավորը:

Իսկ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ նա ասաց՝ դեռ ոչինչ չեն կարող ասել, քանի դեռ չեն տեսել օրենսդրական նոր նախագիծը. «Փաստաթուղթ չկա, օրական մի բան են գրում, կլինի օրենսդրական նախագիծ, ամբողջական փաստաթուղթ, մեր դիրքորոշումը կհայտնենք»:

Ի դեպ, այսօր տեղեկություն էր տարածվել, որ ԲՀԿ խմբակցության նիստին ներկա են լինելու նաեւ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որ քննարկեն պարտադիր կուտակային նոր օրենքի հայեցակարգը, բայց ըստ ԲՀԿ-ական պատգամավորների եւ նախաձեռնության անդամների նման քննարկում նախատեսված չէր:

ԲՀԿ պաշտոնական կայքէջի համաձայն՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակների մասին օրենքին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ օրենքի վերջնական տարբերակը խորհրդարանի դատին ներկայացնելուց հետո միայն ԲՀԿ-ն կհայտնի իր դիրքորոշումը: 

«Մենք խորհրդարանում ենք ոչ թե կոճակ սեղմելու, այլ աշխատելու համար: Քաղաքական թիմն անելու է ամեն ինչ, որպեսզի դժվարությունների ու քրտնաջան աշխատանքի գնով ձեռք բերած ժողովրդի վստահությունը պահի ու պահպանի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր երկրի ներսում թշնամիներ չունի»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը և համոզմունք հայտնել, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համախմբվածության շնորհիվ: 

«ԲՀԿ խմբակցությունը շարունակելու է ընդգծված ակտիվությունն ու չի հանդուրժելու որևէ բան, որը դեմ կլինի պետության ու ժողովրդի շահերին»,-ամփոփել է ԲՀԿ նախագահը՝ տեղեկացնելով, որ աշխատանքային հաջորդ հանդիպումն իրեն երկար սպասեցնել չի տա:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30