Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սիրավյանը գիտի՝ ծառն ինչ է զգում. (Ֆոտոշարք)

Հունիս 17,2014 22:40

«Դալան» ցուցասրահում այսօր բացվեց  նկարիչ Գագիկ Սիրավյանի «Իմ ծառերը» խորագրով անհատական ցուցահանդեսը:    Aravot.am-ի հետ զրույցում հեղինակն ասաց, որ ցուցահանդեսը նվիրում է հոր՝ անվանի գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի հիշատակին: «Եթե հայրս ողջ լիներ, հաստատ կոգեւորվեր այս ցուցահանդեսից»,-նշեց նկարիչը: Նաեւ հավելեց, որ յուրաքանչյուր ծառի մեջ իրենից ինչ-որ մասնիկ կա՝ իր հույզերն են, ապրումները, կիրքը, երազները… Նկարիչը հույս ունի, որ «Իմ ծառերը» խորագրով ցուցահանդեսից հետո մարդկանց մեջ կփոխվի բնության հանդեպ վերաբերմունքը եւ յուրաքանչյուրն իրեն ինչ-որ իմաստով ծառ կզգա:

Գագիկ Սիրավյանը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների՝ Հայաստանում եւ արտերկրում, 2004-ին անհատական ցուցահանդեսով հանդես եկել Նորվեգիայի Գրիմստադ քաղաքում: Հայրենիքում սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն է, դրա համար էլ նկարիչը հուզված էր: Գագիկ Սիրավյանի աշխատանքները գտնվում են  ԱՄՆ-ի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Հայաստանի եւ այլ երկրների մասնավոր հավաքածուներում:

 siravyan3

siravyan4

siravyan5

siravyan6

Նկարչի հետ հարցազրույցի մանրամասները տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30