Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանն առաջիկա օրերին կներկայացնի ՕԵԿ քաղաքական օրակարգի գերակայությունները

Հունիս 18,2014 21:01

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցական կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Քաղաքական խորհուրդը գոհունակությամբ փաստել է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ ընտրական համակարգի բարեփոխումների և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քաղաքական խորհրդակցությունները եղել են կառուցողական, անցել են փոխըմբռնման մթնոլորտում, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ հետագայում ևս գործընթացը առաջ տանելու համար:

Քաղաքական խորհուրդը անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցին՝ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում այն համարելով անընդունելի: Քաղխորհուրդը հավանություն է տվել ՕԵԿ կողմից սակագնի թանկացումը դատական կարգով վիճարկելու գործընթացը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում բարձրացնելու հարցին:

Քաղաքական խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել ՕԵԿ քաղաքական օրակարգի գերակայությունները սահմանող համապարփակ փաստաթուղթը, որը մատնանշում է Հայաստանի հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների և ժողովրդի առջև կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման բանալին:

Քաղխորհրդի որոշմամբ առաջիկա օրերին ՕԵԿ նախագահը կհրավիրի մամուլի ասուլիս, որտեղ կներկայացնի այդ գերակայությունները:

 

ՕԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Քաղաքական աճպարար և աճպարար օլիգարխ, պատրանքների կոմբինատոր և դեգերող միտք և վարքագիծ ունեցող անձ, ուրիշ ոչինչ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30