Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդուգն գողություն Բագրատաշենի մաքսակետի ճանապարհին

Հունիս 19,2014 20:33

Հունիսի լույս 17-ի գիշերը  Բագրատաշեն գյուղից  Բագրատաշեն մաքսակետ տանող ճանապարհին գտնվող  ավտոմեքենաների վուլկանացման  կետի  շինության պատը քանդելու միջոցով գողացել են 130 հատ,  տարբեր մակնիշի  ավտոմեքենաների նոր անվադողեր: Ավտոսպասարկման կետը պատկանում է   Բագրատաշենի բնակիչներ Սարգիս, Արմո Մակյաններին եւ Գարուշ  Ամիրյանին:

Մեր տեղեկություններով`  գողության հետեւանքով պատճառված վնասը կազմում է  2 միլիոն 800 հազար դրամ: Գողությունը բավական հանդուգն  է, քանի որ այն կատարվել է  բանուկ ճանապարհի եզրին: Դեպքի կապակցությամբ  քննություն է կատարվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30