Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործ. Դատավոր Վաղինակ Մկրտչյանը երկու սանկցիա կիրառեց

Հունիս 20,2014 20:50

Ապուցույցների հետազոտումը չի ավարտվում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որպեսզի դատարանը լսի վկաներին, լրացուցիչ վկաներին, տուժողներին եւ Վարդան Պետրոսյանի ցուցմունքներին:

Այսօր տուժողները դատարան չէին ներկայացել.յուրաքանչյուր ամսվա 20-ը նրանց ամենածանր օրն է.անցյալ տարվա հոկտեմբերի նույն այդ օրը Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների ավտովթարից մահացան:

Տուժողներն ունեն երկու ներկայացուցիչ ` Զարուհի Վարդանյանն ու Ռուբեն Բալոյանը:

Վարդան Պետրոսյանն այսօր Նիկոլայ Բաղդասարյանի հետ էր:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը երկու սանկցիա կիրառեց.նախազգուշացրեց մեկ կնոջ եւ նիստերի դահլիճից հեռացրեց ակտիվիստ Գագիկ Սարուխանյանին, որը Ռուբեն Բալոյանի հասցեին փորձեց տեղից ինչ-որ բան ասել:

Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին զննվել էր տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայությամբ տուժողի ավտոմեքենան:

Նիկոլայ Բաղդասարյանի դիտարկմամբ, պարոն Բալոյանը փորձում է փրկել քննիչ «ապօրինությունը»:Ըստ նրա , դեռեւս նոյեմբերի 27-ին կատարված զննությունը, կից լուսանկարը, որտեղ մեկ կողային հայելի է եղել, գրել են թե «ՆԻՎԱՆ» ունեցել երկու կողային հայելի:

«Մինչ Բալոյանի կողմից հայելին հայտնաբերելը, ես գրավոր դիմել էի, որ լրացուցիչ զննություն չլինի, որ պարոն Բալոյանն էլ չասի` վայ, հայտնաբերեցինք:Նոյեմբերի 27-ին չի կարող պատահի, որ հայելի չլինի, իսկ դեկտեմբերի 5-ին հայտնաբերվի:Պետք է 27-ին ինչ-որ մեկը գցեր, որ պարոն Բալոյանը դեկտեմբերի  5-ին հայտնաբերեր հայելին:Ուրիշ լուծում չկար, որովհետեւ երկրորդ նման հայելի չկար»,-ասաց Ն.Բաղդասարյանը:

«Երկրորդ վարկածը` Ռուբեն Բալոյանը ձեռի միջից պիտի գցեր»,-հավելեցՆ.Բաղդասարյանը:

Բանը հասավ «ֆոկուսին», թարգմանաբար` «աճպարարությանը»:

Հրապարակվեց հիդրոօդերեւութաբանական պետական ծառայության գրությունը:

Դեպքի օրը ըստ այդ ծառայության, եղել է պարզ, առանց տեղումների եղանակ :

Ապացույցներից հրապարակվեց քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը:Քննչական փորձարարությունը կատարվել էր «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ , տուժող Արթուր Հակոբյանի մասնակցությամբ:

Նրա հայտնած տվյալները ճշտելու նպատակով:

Դատավորը ակնարկեց, որ Հակոբյանը դեռ ցուցմունք չի տվել, արդյոք, հրապարկի այդ արձանագրությունը:

Մեղադրանքի կողմը կողմ էր չհրապարակելուն, մինչդեռ պաշտպանական կողմը պնդեց, որ պետք է հետազոտվի, հրապարակվի այս ապացույցը:

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Հ.Հակոբյանի, օպերատիվ աշխատակիցների, ընթերակաների, Արթուր Հակոբյանի մասնակցությամբ , արձանագրվել էր.«Սպասում էին ճանապարհային ոստիկանները: Արթուր Հակոբյանին խնդրել են մեքենան կանգնեցնել այն դիրքով, որ դիրքով, ինչ դիրքում կանգնած է եղել մինչ վթարը»:

Նա մեքենան կանգնեցրել է հողածածկ հատվածում…

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30