Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Արցախում է

Հունիս 20,2014 21:05

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը  եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:  Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:  Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձևավորված ավանդույթներ, դրսևորվում է գրեթե բոլոր ուղղություններում և, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի  զարգացնելու ու խորացնելու համար: ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարևորել է հայկական երկու պետությունների դատախազությունների համագործակցությունը, մեկ միասնական  նպատակի շուրջ` օրինականության երաշխավորում և արդարության հաստատում:

Նման ներկայացուցչական կազմով ՀՀ դատախազության պատվիրակությունն առաջին անգամ է Արցախում: Գևորգ Կոստանյանը վստահեցրել է, որ այցելությունները կլինեն պարբերական: Արցախյան եռօրյան արդյունավետ կլինի դատախազական կորպուսի ղեկավար կազմի համար: ՀՀ դատախազը համոզված է` յուրաքանչյուրի մոտ ձևավորվելիք գիտակցությունը կփոխանցվի համակարգի բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներին և տեղի կունենա արժեհամակարգի փոփոխություն: Այն իմաստով, որ յուրաքանչյուր որոշում կայացնող կհասկանա, որ իր վճիռը ուղղակի ազդեցություն ունի զինվորի, հետևաբար երկրի պաշտպանունակության վրա:

ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո կայացել է ՀՀ և ԼՂՀ դատախազությունների համատեղ նիստը: Քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես պետական շահերի պաշտպանության, կոռուպցիայի, թմրամիջոցների  ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներում: Նիստի ավարտին ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հուշանվեր է հանձնել  ԼՂՀ Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30