Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողը մահացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով. «Ազատություն»

Հունիս 20,2014 21:11
zinvor

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողներին ասել է, որ Նախիջևանի սահմանային հատվածում՝ Արարատի զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:

Քրեական գործ հարուցելու մասին նախարարությունն առայժմ ոչինչ չի հաղորդում։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության»-ը փոխանցեց ընդամենը, որ «դեպքի վայրում են գտնվում մասնագետներն ու կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»:

Համաձայն նախարարության ավելի վաղ տարածած հաղորդագրության, Նախիջևանի հատվածում զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը։ Պաշտպանության նախարարությունը ցավակցել է զինծառայողի ընտանիքին ծանր կորստի համար և իր զորակցությունը հայտնել Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված 20-ամյա Գրիշայի հարազատներին ու ծառայակիցներին։

Գրիշան Սիսիանի Սառնակունք գյուղից էր։ Նրա մահը սգում է ողջ գյուղը։ Գյուղապետ Մանուչար Մկրտչյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Գրիշան ծնողների միակ որդին էր. – «Սովորական, համեստ ընտանիք, իրենց տնտեսությունն են վարում:  Ունեին մեկ տղա, երեք աղջիկ: Աղջիկները ամուսնացած են»:

 

Մանրամասները կարող եք կարդալ  «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30