Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ Աֆրիկյանների շենքի համար պայքարողներին (Տեսանյութ)

Հունիս 21,2014 20:24

Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ Աֆրիկյանների շենքն անգին է եւ ամեն գնով պետք է պահպանվի

Այսօր՝ հունիսի 21-ին, Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ պայքարող ակտիվիստներին միացավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ եկել է երիտասարդներին սատարելու:աֆրիկյաններ-Րաֆֆի

Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Աֆրիկյանների շենքը ներկայացնում է հին Երեւանը եւ հայ հասարակության համար պետք է, որ այն մեծ արժեք ունենա եւ ամեն գնով պետք է պահպանվի.

«Մարդիկ ասում են, թե որտե՞ղ է հին Երեւանը. իշխանություններն իրենց ձեռքերով քանդում են հին Երեւանը: Այս շենքը մեծ արժեք ունի՝ անգին է եւ բոլոր սերունդների ներուժով պետք է պահպանվի»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է նա պայքարելու շենքի համար, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց՝ պայքարի բոլոր ձեւերով՝ «Ճնշում դատարան, եւ ամենակարեւորը ամբողջական իշխանափոխություն, այն իշխանափոխությունը, որը կբերի երկրին իրավական իշխանություն եւ որը հաշվետու է իր ժողովրդին»:

Երբ ակտիվիստները, հարվածելով թիթեղյա պարիսպին, պահանջում էին դադարեցնել ապամոնտաժումը «Ժառանգության» ղեկավարը միացավ նրանց:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30