Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ». «Անվանափոխությունից ոչինչ  չի փոխվում». (Տեսանյութ)

Հունիս 21,2014 21:42

Ակտիվիստը համարում է, որ օրենքի նոր տարբերակը նոր մասնատումներ է բերել

Այսօր՝ հունիս 21-ին, «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն Ազգային ժողովի շենքի դիմաց էին հավաքվել՝ Կուտակային կենսաթոշակի մասին լրացված օրենքի երկրորդ ընթերցման կապակցությամբ:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան հավաքից հետո իրենք կրկին հավաքվել են, որ ցույց տան, որ չեն հանձնվելու.

«Իրենք հորդորում են հանրությանը, որ այն իրենց համար դառնա պայթյունավտանգ, ու շատ ցավալի է դա: Այսօր պետք է մտավորականությունը դուրս գա եւ իրենց վախեցնի, ինչը մեզ բնորոշ չէ, այ սա բնորոշ է իրենց»:

Նա բացասաբար է վերաբերվում օրենքի լրացված տարբերակին, քանի որ համարում է, որ միայն անունն է փոխվել: Սոֆյա Հովսեփյանը նկատեց, որ այս նոր տարբերակը իր հետ նոր մասնատումներ է բերել.

«Փորձում են բզկտել, որ ուժ չներկայացնի, բայց իրականում այդ բզկտելով նրանք ավելի կատաղեցնելու են եւ մեծ ուժ դարձնում: Իրենք չեն սպասում, որ կարող է սա ավելի այլ դառնալ: Վտանգը սա է»:

Իսկ նախաձեռնության մեկ այլ անդամ Նարինե Պողոսյանը  մեզ հետ զրույցում հայտարարեց, որ անվանափոխությունից ոչինչ  չի փոխվում, եւ եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել օրենքը, պետք է տարբերություններ չլինեն մասնավոր եւ պետական աշխատողների միջեւ.

«Խնդիրն այն է, որ եթե այսօր Հայաստանում մասնավոր աշխատողները կարող են բողոքի ակցիաներ կազմակերպել կամ դրանց մասնակցել, ապա պետական աշխատողներն ինչ-ինչ պատճառներով վախենում են, ճնշումների տակ են եւ բոլորը չէ, որ կարողանում են մասնակցել, ուստի՝ նրանց համար ավելի դյուրին է իրականացնել: Բայց ես համարում եմ, որ այս օրենքի դեմ պետք է մինչեւ վերջ պայքարենք, ինքը մնում է հակասահմանադրական, անկախ նրանից՝ մասնավոր աշխատո՞ղ ես, թե՞ պետական»:

Նախաձեռնության ակտիվիստները զարմացած էին, թե ինչո՞ւ են ոստիկանները կանգնել մայթեզրին եւ կոչ էին անում նրանց միանալ պայքարին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Իսկ քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը այդ ընթացքում հայտնվեց վիրավորանք արտահայտող պաստառով: Նա խոստովանեց, որ չգիտի, թե ի՞նչ է այն նշանակում: Վաղինակ Շուշանյանի խոսքով՝ պաստառի միտքն առաջացել է, երբ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը,  դուրս գալով ԱԺ-ից հենց այդպես է իրենց անվանել: Դիտեք «Առաջին լրատվականի» տեսանյութում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով է հանդես եկել՝ դիմելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Նամակում մասնավորապես նշված է. «Գտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից հայհոյանք պարունակող արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր և պատշաճ վարքագիծ է, ինչպես նաև էթիկայի կանոնների կոպիտ խախտում: Նման վարքագծի դրսևորումն էլ ավելի է խորացնում հարգանքի եւ վստահության բացակայությունը ոչ միայն իր, այլ նաև իր անդամակցած կուսակցության նկատմամբ: Ակնկալում ենք սեղմ ժամկետում արձագանքել հանրության այս պահանջին՝ վարույթ հարուցել և քննարկել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30