Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. «Ժողովո՜ւրդ, եկե՛ք գնենք այդ կարմիր գծերն ու վերացնենք»

Հունիս 21,2014 22:10

Արշակ Զաքարյանի խոսքերով՝ հերթական ավտոերթը սկսելուց անմիջապես հետո Ճանապարհային ոստիկանությունը փակել է փողոցը ՝ պատճառաբանելով, որ նախաձեռնության անդամները խոչընդոտում են երթեւեկությանը

«Մենք կողմ ենք անվտանգ երթեւեկությանը, եւ մենք բողոքում ենք արհեստականորեն ստեղծված խոչընդոտների, վատ գծանշումների, վատ ճանապարհային նշանների դեմ, որոնք ստեղծված են մարդկանց ծուղակի մեջ գցելու համար»,- այսօր՝ հունիսի 21-ին, հայտարարեց «Դուրս մեր գրպաններից» նախաձեռնության անդամ Արշակ Զաքարյանը:

Նրա խոսքերով՝ հունիսի 19-ին պետք է կայանար իրենց հերթական ավտոերթը, բայց երթը սկսելուց անմիջապես հետո Ճանապարհային ոստիկանությունը փակել է փողոցը՝ պատճառաբանելով, որ նախաձեռնության անդամները խոչընդոտում են երթեւեկությանը: Սակայն Արշակ Զաքարյանը համարում է, որ դա ակնհայտորեն սուտ է, քանի որ իրենք դեռ չէին  էլ սկսել բողոքի ակցիան: Նրա պնդմամբ՝ այնուհետեւ ոստիկանները վարորդներին հրամայել են հեռացնել մեքենաները, եւ նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ մեքենաներում մարդիկ են եղել՝ իրենք էլ քարշակներով հեռացրել են մեքենաները.

«Մինչեւ նախկին Հայրենիք կինոթատրոն ճանապարհը փակ էր, խցանում էր, խցանման մեջ էր հայտնվել նաեւ Շտապ օգնության մեքենան, մարդիկ սկսել էին վատանալ, եւ մենք փորձում էինք այդ ամենը բացատրել ոստիկաններին: Իհարկե՛, չուշացավ պարոն փրկիչ Օսիպյանը, որն այնտեղ հայտնվեց իր Հատուկ նշանակության զորքերով, եւ մենք անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում են սադրանքներ լինել, բոլորս ոչինչ չենք անում: Բայց անելու բան էլ չկար, Օսիպյանը հրամայեց՝ ակտիվիստներին տանել, նրանք էլ մեքենաների մեջից գողանում էին իրենց ճանաչած ակտիվիստներին»:

Անդրադառնալով «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին շրջանառվող խոսակցություններին՝ պարոն Արշակյանը բացականչեց. «Ժողովո՜ւրդ, եկե՛ք գնենք այդ կարմիր գծերն ու վերացնենք»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30