Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի Կապանի անտառներում վարակի օջախներ չեն հայտնաբերվել

Հունիս 23,2014 20:51

Անցյալ տարի Կապանի անտառտնտեսության  տարածքում  մեծ տարածում գտած վնասատուները  բավականին վնասներ էին հասցրել Կապանի անտառներին: Մասնագետների փոխանցմամբ` վարակնեկելէր հարակիցԱրցախիանտառիցեւտարածքում գտել   Սյունիքի, Առաջաձորի, Կապանի, ՃակատենիեւԴավիթԲեկիանտառպետությունների տարածքներում: Անտառտարածքներըվնասատուներիցպաշտպանելուեւդրանցտարածումըկանխելունպատակով՝  անցած տարի ուղղաթիռովզանգվածայինսրսկումներէին իրականացվել:

«Հայանտառ» ՊՈԱԿ-իԿապանիանտառտնտեսությանպետԳարիկ Միրզոյանիխոսքով՝այս տարի վարակվածության դեպքեր դեռ չեն արձանագրվել, իսկ անտառպետերն էլ ոչ մի ահազանգ չեն ստացել: Այս տարի Սյունիքի մարզ այցելած  «Հայանտառ» ՊՈԱԿ-իմասնագետները տեղում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացրել եւ պարզել, որ վարակի թույլ օջախներ կան  «Արցախանտառի» տարածքում, իսկ Կապանի անտառտնտեսության տարածքում վարակի օջախներ չեն նկատվել: «Այս տարի վերադասից մասնագետներ են եկել,  անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ իրականացրել: Թույլ նշաններ զգացվել են Սյունիքի անտառպետությանը հարակից «Արցախանտառի» տարածքում, բայց հիմա դրանք վերացել են: Անցած տարվա սրսկումներն են արդյունք տվել, ինչպես նաեւ խիստ ձմեռն է նպաստել օջախների  ոչնչացմանը», – փոխանցեց Գարիկ Միրզոյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30