Լրահոս
Օրվա լրահոսը

Երթևեկության փոփոխություն` Երևանի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում

Հունիս 24,2014 22:10

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության բարելավման նպատակով հունիսի 25-ից Երևան քաղաքի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն։

Լենինգրադյան փողոցից Կիևյան փողոց տանող ուղղությամբ, ներկայիս երեք երթևեկելի գոտու փոխարեն, այսուհետ կգործի չորս երթևեկելի գոտի` հետևյալ թույլատրելի ուղղություններով.

– 1-ին կամ աջ եզրային երթևեկելի գոտուց կթույլատրվի  երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց կամ աջ` դեպի մարզահամերգային համալիր,

– 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց,

– 3-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց, կամ ձախ` դեպի Հալաբյան փողոց,

–  4-րդ    երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ձախ` դեպի Հալաբյան փողոց։

Ծիծեռնակաբերդի խճուղով Լենինգրադյան փողոց ուղղության ժամանակ վերը նշված առաջին գոտի մուտք գործած տրանսպորտային միջոցների վարորդներին կարգելվի աջ թևով վերադասավորվել այլ գոտի և ձախ շրջադարձ կատարել Հալաբյան փողոց։

Հալաբյան փողոց երթևեկելիս անհրաժեշտ է նախապես տեղադրված ուղղությունների նախնական ցուցիչի պահանջներին հետևելով` Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկել Շինարարների փողոց, այնուհետև Շինարարների փողոցի որևէ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել Հալաբյան փողոց։

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30