Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանում հայկական կոնյակը փոխանակվեց չինական օղով (ֆոտոշարք)

Հունիս 25,2014 22:20

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հյուրընկալվել էր ՀՀ- ում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

IMG_2735

 

Զրույցն այնքան էլ հետաքրքիր մթնոլորտում չընթացավ` կապված լեզվական խնդիրների հետ. Գյումրու քաղաքապետը խոսում էր հայերեն, նրա խոսքը քաղաքապետարանի աշխատակիցը թարգմանում էր  ռուսերեն, դեսպանի չինացի թարգմանիչն էլ,  պարոն Բալասանյանի թարգմանչի խոսքը  ռուսերենից  չինարեն էր թարգմանում: Մի խոսքով, 1 ժամանոց հանդիպման կեսը թարգմանություն էր: Սամվել Բալասանյանը,  երբեմն նեղվելով իր խոսքի  երկարատև փոխանակումից, սկսում էր ռուսերեն խոսել` փորձելով անմիջական կապ հաստատել այս լեզուն փոքր -ինչ հասկացող  դեսպանի հետ:

IMG_2736

Ինչևէ, լեզվական առումով այսպիսի բարդություն ներկայացնող հանդիպման ժամանակ   քննարկվեց  հետագա համագործակցության հարցերը, Սամվել Բալասանյանը խոսեց Գյումրու փողոցներում չինական լամպեր տեղադրելուց, չմոռացավ նաև շեշտել, որ իր որդին մագիստրոսական կրթություն է  ստանում Չինաստանում ու   վերջում սկսվեց նվերների փոխանակում:

IMG_2737

Գյումրու քաղաքապետը Չինաստանի դեսպանին նվիրեց հայկական  կոնյակ` ինչ-որ տեղ գովազդելով մեր խմիչքը, որից, սակայն, հետ չմնաց դեսպանը: Սամվել Բալասանյանի  կողմից նվերներ ստանալուց հետո դեսպանը իր պատվիրակության  անդամներին հանձնարարեց ներս բերել մեծ պայուսակներով նվերները ու հարկ համարեց պարզաբանել, որ դրանց մեջ  չինական օղի է:

IMG_2741

Մենք դեսպանից  հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ուզում այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն `մտածելով, որ գուցե ներդրո՞ւմներ է ուզում կատարել, սակայն դեսպանն ասաց, որ իրենց երկրում հազարավոր այդպիսի տեխնոպարկեր կան, ուղղակի ուզում է ուսումնասիրել  այս ոլորտում հայկական փորձը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30