Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիներից և ոչ մեկը չհիշեց Արագածոտնի մարզպետի ազգանունը

Հունիս 27,2014 21:31

Այսօր Գյումրիից մեկնեցինք  կարկուտից մեծ վնասներ կրած Արագածոտնի մարզի Արտենի գյուղ` լսելու գյուղացիների բողոքը ու պահանջը`ուղղված կառավարությանը: Գյուղապետարանի մոտ հավաքված բնակիչները անընդհատ հիշատակում էին իրենց մարզպետին` ասելով. «մարզպետը գյուղնախարարի հետ եկավ», «մարզպետը խոստացավ, գնաց» և այլն: Մենք գյուղացիներին  խնդրեցինք  հիշեցնել իրենց մարզպետի ազգանունը, սակայն գյուղապետարանի շենքի դիմաց գյուղովի բողոքի դուրս ելած բնակիչների մեջ  չգտնվեց  անգամ մեկը, որը հիշեր  ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանի  անուն-ազգանունը: Ի դեպ, նրանցից յուրաքանչյուրը լարում էր իր հիշողությունը, հետո մոտենում, հարցնում էր մյուսներին: Ու այսպես  կարկտահարության թեման թողնելով` մի պահ քննարկման թեմա  դարձավ մարզպետի անուն-ազգանունը, սակայն այդպես էլ ոչ մեկը չհիշեց վերջինիս  ազգանունը: Երբ մենք  կատակով նկատեցինք, թե Շիրակի մարզի ամենախուլ գյուղում անգամ բոլորը անգիր գիտեին Աշոտ Գիզիրյանին, հիմա էլ  Ֆելիքս Ցոլակյանին, մանկավարժ  մի կին ասաց. «Տեսեք, ես մանկավարժ եմ, բայց ես էլ չհիշեցի մեր մարզպետի ազգանունը, դե գիտեք, ձեր մարզպետները մեծ պաշտոններ են զբաղեցրել, իսկ մեր մարզպետը ի՞նչ մի ճանապարհ է անցել որ, զոոտեխնիկ է եղել»:

Հետ գալով Արտենիից` կառավարության պաշտոնական կայքից  փնտրեցինք  Արագածոտնի մարզպետի կենսագրությունը.  վերջինս   զինապարտ է, ավագ սերժանտ, մասնագիտությամբ անասնաբույժ-ինժեներ է, իրոք եղել է զոոտեխնիկ. աշխատել է Անիի շրջանի Լուսաղբյուրի  գյուղական սովետում` գլխավոր զոոտեխնիկ, այնուհետ  Աղինի գյուղական սովետի` գլխավոր զոոտեխնիկը, եղել է  նաև բանվոր ու ուսուցիչ, երևի թե  ի տարբերություն  Շիրակի մարզի գեներալների, սերժանտ մարզպետը գյուղեր այցելել չի սիրում կամ, միգուցե նրա այցերն են քիչ լուսաբանվում, որ վերջինիս  ազգանունը գյուղացիների մոտ չի տպավորվում…

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30