Լրահոս
Օրվա լրահոսը

Քեթրին Լիչը ողջունեց ԲՀԿ անդամակցումը Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների մեծ ընտանիքին

Հունիս 30,2014 14:59

Հունիսի 30-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ:

Դեսպանին հետաքրքրում էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման օրակարգը, թե ինչ խնդիրներ է տեսնում հայկական կողմը, որոնք կարող են հիմք հանդիսանալ Հայաստան-ԵՄ երկխոսությունը շարունակելու համար: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ խոսելով Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ: Հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ թե ԵՄ-ն, թե Հայաստանում եվրոպական օրակարգով հետաքրքրված քաղաքական ուժերը կանեն հնարավորը՝ Հայաստան-ԵՄ օրակարգը դինամիկ զարգացնելու եւ շարունակելու համար: Դեսպան Քեթրին Լիչը ողջունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցումը Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների մեծ ընտանիքին՝ հույս հայտնելով, որ ինչքան մեծ թվով հայաստանյան կուսակցություններ ինտեգրվեն եվրոպական մեծ ընտանիքներին, դրանից մեծապես կշահի Հայաստան-Եվրամիություն օրակարգը:

Կողմերը քննարկեցին նաեւ ԱԺ ոչ իշխանական քառյակի գործունեությանը եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր, անդրադարձան ընտրական օրենսգրքի եւ մի շարք օրենքներում կատարված փոփոխություններին, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30